Մայմունա (իսկական անունը՝ Մայմունա Ամադու Մուրաշկո, բելառուս․՝ Маймуна Амаду Мурашка, ռուս.՝ Маймуна Амаду Мурашко, մայիսի 28, 1980(1980-05-28), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)՝ ռուս-բելառուսցի ջութակահարուհի է, ով Յուզարիի հետ միասին ներկայացրել է Բելառուսը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում "Time" (Ժամանակ) երգով[1]։

Մայմունա
Ծնվել էմայիսի 28, 1980 (43 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, ԽՍՀՄ
Երկիր Բելառուս և  Մալի
ԺանրերՓոփ, դասական
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
ԿրթությունԲելառուսի երաժշտական պետական ակադեմիա
 Maimuna Վիքիպահեստում

Կյանքը և կարիերան խմբագրել

Մայմունան ծնվել է 1980 թվականի մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստան, բելառուսցի մորից և մալիացի հորից։ Փոքր հասակում նա իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մալի բնակվելու, սակայն չհարմարվելով տեղի շոգ կլիմային Մայմունան վերադառնում է իր հայրենիք՝ Մոգիլյովի մարզ, Բելառուս, որտեղ էլ նա մեծանում է։ Իր կարերայի ընթացքում Մայմունան մասնակցել է մի քանի միջազգային մրցույթների, այդ թվում՝ 1990 թ.-ին Կիևում «Երիտասարդ վիրտոուզ» մրցույթին, իսկ 1996 թվականին՝ «Հույսի երաժշտություն» մրցութին։ 2014 թվականի դեկտեմբերի 5-ին նա Յուզարիի հետ հաղթանակ տոնեց Եուրոֆեսթ 2015 թվականում իրենց "Time" (Ժամանակ) երգով։ Նրանք հաղթեցին 76 միավորով՝ զբաղեցնելով 1-ին հորիզոնականը ժյուրիի և 3-րդը հեռուստադիտողի քվեարկությամբ[2] և իրավունք ստացան ներկայացնելու Բելառուսը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայմունա» հոդվածին։