Մամեդ-աղա Շահթախտինսկի

ադրբեջանցի հրապարակախոս, լուսավորիչ, արևելագետ, լեզվաբան, ուսուցիչ և հասարակական գործիչ

Մամեդ-աղա Մամեդ-Թաղի-Սուլթան օղլու Շահթախտինսկի (Շահթախտլի) (ադրբ.՝ Məhəmməd ağa Məhəmmədtağı Sultan oğlu Şahtaxtinski (Şahtaxtlı)), անդրկովկասյան թաթար (հետագայում՝ ադրբեջանցի) հրապարակախոս, լուսավորիչ, արևելագետ, լեզվաբան, ուսուցիչ և հասարակական գործիչ։ Հնչյունաբանական միջազգային հասարակության իսկական անդամ (1899), Ասիական միջազգային հասարակության անդամ (1900), Ռուսական աշխարհագրական կայսերական հասարակության կովկասյան բաժնի անդամ (1903)։

Մամեդ-աղա Շահթախտինսկի
ադրբ.՝ Məhəmməd ağa Məhəmmədtağı Sultan oğlu Şahtaxtinski
Դիմանկար
Ծնվել է1846[1]
ԾննդավայրՇահթախտ, Նախիջևանի գավառ, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 12, 1931(1931-12-12)[1]
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԼայպցիգի համալսարան, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ և Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց
Մասնագիտությունլեզվաբան, հրապարակախոս, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, թարգմանիչ և հրատարակիչ
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության պետական դումայի անդամ
ԱնդամությունԱսիական ընկերություն
 Mammad agha Shahtakhtinski Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1846 թվականին Երևանում[2]։ Արմատները Նախիջևանի Շահթախտ գյուղից են։ Սովորել է Նախիջևանի քաղաքային դպրոցում։ 1863 թվականին ավարտել է Թիֆլիսի (Տփղիսի) դասական արական վարժարանը։ Նույն թվականին Պետերբուրգում ինքնուրույն գերմաներեն է սովորել։ 1869 թվականին ավարտել է Լայպցիգի համալսարանի իմաստասիրության, պատմության և իրավունքի ֆակուլտետը։ 1873-1875 թվականներին լեքցիաներ է լսել Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում, որտեղ էլ ֆրանսերեն է սովորել։ Գիտական և գեղարվեստական աշխատություններ է գրել թաթարերենով (հետագայում՝ ադրբեջաներենով), ռուսերենով, գերմաներենով, ֆրանսերենով, անգլերենով, արաբերենով, թուրքերենով և պարսկերենով։

Գրականություն խմբագրել

  • История Азербайджанской Литературы, 3 том, т. 2, Баку, 1960 (ռուս.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Азәрбајҹан Совет Енсиклопедијасы (ադրբ.): [10 ҹилддə]Бакы: Azərbaycan Milli Ensiklopediyası Elmi Mərkəzi, 1976. — Vol. 10. — P. 481. — 6265 p.
  2. The Modern Encyclopedia of Russian and Soviet History by Joseph L. Wieczynski, George N. Rhyne. Academic International Press, 1976; p. 145. ISBN 0-87569-064-5

Արտաքին հղումներ խմբագրել