Մամար, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[1] Գտնվում է Կովսականից 17-18 կմ հարավ, Որոտան գետի աջ ափին[2]։

Գյուղ
Մամար
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ՆահանգԵլիզավետպոլի նահանգ
ԳավառԶանգեզուրի գավառ
Ազգային կազմկովկասի թաթարներ
Տեղաբնականունմամարցի
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Հետագայում գյուղն ընդգրկվել է Ադրբեջանական ՍՍՀ-ի Ղուբաթլուի շրջանում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տարածքն անցել է Արցախի Քաշաթաղի շրջան։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում տարածքը Քաշաթաղի ողջ շրջանի հետ անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն խմբագրել

1907 թվականին գյուղն ունեցել է 229[2], իսկ 1908-ին՝ 290 կովկասի թաթար բնակիչ[1]։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղից հարավ, Որոտանի աջ ափին պահպանվել էր «Ֆաթալի կալասի» բերդի ավերակները, որը պատկանել է Բարգուշատի գավառի տեր Ֆատալի խանին[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Зангезурский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 667
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.