Մամախաթուն (արքայադուստր)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մամախաթուն (այլ կիրառումներ)

Մամախաթունը (13-րդ դար - 13-րդ դար), եղել է Արցախի արքայադուստրը։

Մամախաթուն
Ծնվել է13-րդ դար
Մահացել է13-րդ դար
Ծնողներհայր՝ Ջալալ Ա

Հասան-Ջալալի և Մամքանի դուստրը։

Մամախաթունը ամուսնացել է խոշոր վաճառական պատրոն Ումեկի հետ, որը ծնունդով մանազկերտցի էր, Հասան-Ջալալին փեսայանալիս բնավում էր Տփղիսում և մեծ անուն ուներ Վրաց արքունիքում։ Պատրոն Ումեկի և Մամախաթունի որդին Վախթանգը դպրություն և գիտություն սիրող ազնվական է եղել՝ սերտ բարեկամությամբ կապված ժամանակի հայ մշակույթի խոշոր գործիչ Հովհաննես Երցնկացու հետ։ Գանձասարում պահպանվել է 1280 թ. ի որդու հետ այստեղ այցելած Մամախաթունի արձանագրությունը։

Աղբյուրներ խմբագրել

  • Բագրատ Ուլուբաբյան, Գանձասար, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1981