«Մահվան ստվերում» (լատիշ․՝ «Nāves ēnā», ռուս.՝ «В тени смерти»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գունար Պիեսիսը Ռիգայի կինոստուդիայում[1]։ Ռուդոլֆ Բլաումանիսի պատմվածքի էկրանավորումն է և ընդգրկված է Լատվիայի մշակութային կանոնում։

Մահվան ստվերում
լատիշ․՝ Nāves ēnā և ռուս.՝ В тени смерти
Երկիր ԽՍՀՄ
Լատվիական ԽՍՀ
Ժանրդրամա
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳունարս Պիեսիս
Սցենարի հեղինակԳունարս Պիեսիս
ԴերակատարներԷդուարդս Պավուլս
ԵրաժշտությունՄարգերիս Զարինշ
Պատմվածքի վայրԼատվիա
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

Սյուժե խմբագրել

19-րդ դարի վերջ, ձկնորսական գյուղ Լատվիայում։ Պոկված սառցակտորի վրա մնացել է տասնչորս մարդ։ Նրանց փխրուն հանգրվանն ավելի ու ավելի է տանում դեպի ծով։ Միայն հինգ օր անց հորիզոնում երևում է էստոնական նավակը։

Սակայն բոլորի համար բավարար տեղ չկա։ Հոգնած ու չարացած ձկնորսները ստիպված են լինում վիճակ գցել, որպեսզի որոշեն, թե ով պետք է մնա մահացու վտանգի գերության մեջ։

Դերերում խմբագրել

  • Էդուարդ Պավուլս – Գրինտալս
  • Գունար Ցիլինսկի – Բիրկենբաում
  • Էգոնս Բեսերիս – Սկապանս
  • Ալֆրեդ Վիդենիեկս – ծերունին Դալդա
  • Օլգա Դրեգե – Մարիա
  • Էդգար Լիեպինշ-Ստուրիս
  • Գունար Պլացենս – Լուդիս Ցուբուկս
  • Յուրիս Պլավինշ – Գուրլումս
  • Հարի Ավենսծերունի Ցուբուկս
  • Կառլիս Սեբրիս – Զալգա
  • Լյուցիա Բաումանե – պառավ Դալդա
  • Գիրտ Յակովլև – Յանիս Դալդա
  • Աստրիդ Գուլբեն – Գրինտալսի կինը
  • Ռոբերտ Զեբերգս – Սիլիս
  • Պետերիս Շոգոլուս – Կառլենս
  • Վայրոնիս Յականս – Սկրաստինշ
  • Պետերիս Աուզինշ – Սկարա

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Գունար Պիեսիս և Յանիս Կալնինշ
  • Ռեժիսոր՝ Գունար Պիեսիս
  • Օպերատոր՝ Մարտինշ Կլեյնս
  • Նկարիչ՝ Հերբերտ Լիկումս
  • Կոմպոզիտոր՝ Մարգերս Զարինշ
  • Հնչյունային ռեժիսոր՝ Գլեբ Կորոտեև
  • Մոնտաժող՝ Էլզա Պրեյս[2]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել