Մահմուդցիք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Արևմտյան Եփրատից գոյացած կղզու վրա, Երզնկա քաղաքի մոտ։

Գյուղ
Մահմուդցիք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԵրզնկայի գավառ
Այլ անվանումներՄահմուտցիկ, Մահմուտցիք
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Հայ բնակչությունը իսպառ բնաջնջվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

Նախքան 1895 թվականի ջարդերն ուներ 150 տուն, 1909 թվականին՝ 67 տուն, իսկ 1914 թվականին՝ 100 տուն` 1500 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Մահմուդցիքն ուներ Ս. Ստեփանոս անունով քարաշեն եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ դպրոց և գրադարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 656

Աղբյուրներ խմբագրել