Մակքայ լիճ
Մակքայ լիճ (անգլ.՝ Lake Mackay, Pit․՝ Վիլկինկարա), Արևմտյան Ավստրալիայում և Հյուսիսային տարածքում գտնվող հարյուրավոր էֆեմերալ աղի լճերից ամենամեծը[3]։ Լիճն ամենամեծն է Արևմտյան Ավստրալիայում և ունի 3494 կմ² (1349 քառակուսի մղոն) մակերես[4]։ Հաշված ծովի մակարդակից, նրա բարձրությունը տատանվում է 355 մ-ից (1165 ոտնաչափ) միչև 370 մ (1210 ոտնաչափ )[5] (22°36′ հվ. լ. 128°42′ ավ. ե.HGЯO):
Մակքայ լիճ | |
---|---|
Տեսակ | լիճ |
Երկիր | Ավստրալիա[1] |
Վարչատարածք | Արևմտյան Ավստրալիա և Հյուսիսային տարածք[2] |
Երկարություն | 100 կմ |
Լայնություն | 50 կմ |
ԲԾՄ | 362 մետր |
Մակերես | 4737 կմ² |
Ավազանի երկիր | Ավստրալիա[2] |
Անվանված է | Դոնալդ ՋորՋ Մակքայ[2] |
Նկարագրություն խմբագրել
Մակքայ լիճը մեծությամբ չորրորդ լիճն է Ավստրալիայում[6]։ Արևելքից արևմուտք և հյուսիսից հարավ երկարությունը մոտավորապես 100 կիլոմետր է։ Լճի հատակի ավելի մութ տարածքներում երևում են անապատային բուսականության կամ ջրիմուռների որոշ տեսակներ։ Լճի չոր հողերում կա որոշակի խոնավություն և ամենացածր բարձրություններում, որտեղ տեղի են ունենում ջրի կուտակումներ։ Այս արիդ միջավայրում, աղերը և այլ օգտակար հանածոները գոլորշացման հետևանքով առաջացած մազական երևույթների հաշվին դուրս են գալիս մակերևույթ, դրանով իսկ ստեղծելով սպիտակ անդրադարձնող մակերևույթ։ Լճի արևելյան կեսի երկայնքով նկատվում են ցրված դարչնագույն բլուրներ և լճի հարավից դեպի արևմուտք ավազոտ լեռնաշղթաներ։
Մակքայ լիճը, որը տեղաբնակներին հայտնի է որպես Վիլկինկարա, մեծ տեղ է գրավում Արևմտյան անապատի երազատեսությունների մասին աբորիգենական դիցաբանական պատմվածքներում։ Դրա ծագման հիմնական առասպելական հեքիաթները կարելի է բաժանել երեք առանձին թեմաների, որոնցից յուրաքանչյուրում խոսվում է ամենակուլ անտառային հրդեհի մասին, որը ամայացրել է երկիրը և որից ձևավորվել է լիճը[7]։
Հետազոտող Դավիթ Քարնեգին 1897 թվականին մտահանգություն է արել, որ այդտեղ գոյություն ունի լիճ, երբ անցել էր լճի կողքով դեպի արևմուտք, ինչպես մեջբերված է իր Spinifex and Sand գրքում։
Այն իր ներկայիս անունը ստացել է ավստարլիացի զբոսաշրջիկ Դոնալդ ՋորՋ Մակքայի հայտնաբերումից (1870-1958) հետո, ով մի քանի արշավախմբեր է առաջնորդել դեպի Ավստրալիայի մայրցամաքի ամենահեռավոր շրջաններ և քարտեզագրում կատարել[8]։
Լիճը ականավոր տեղաբնիկ նկարիչ Լինդա Սիդդիկ Նապալտջարիի[9] ծննդավայրն է և այն տարածքը, որտեղ մեծացել է նկարիչ Ռոնի Տյամպիտջինպան[10]։
Անվանակիցներ խմբագրել
Հյուսիսային տարածքի բնակավայրերից մեկը 2007 թվականին ստացել է Մակքայ լիճ անունը ի պատիվ Մակքայ լճի, որի սահմաններում էլ գտնվում լիճը[11]։
Մակքայ Լակուսը, Սատուրնի Տիտան արբանյակի լճերից մեկն է, որը կոչվել է Մակքայ լճի անունով[12]։
Պատկերասրահ խմբագրել
-
2017 թվականին Copernicus Sentinel-2B- ի կողմից արված արբանյակային լուսանկարը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ 2,0 2,1 2,2 English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ «Largest Waterbodies». Geoscience Australia. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Australian Geoscience - Largest Waterbodies». 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 7-ին.
- ↑ Geoscience Australia elevation data portal
- ↑ Northern Territory Department of Land Resource Management, Information Page - Lake Mackay Արխիվացված 21 Մարտ 2015 Wayback Machine
- ↑ Graham, L.D. (2003) The Creation of Wilkinkarra (Lake Mackay) in Pintupi/Kukatja Dreamings, Australian Aboriginal Studies 2003/1, 30-38. Abstract Արխիվացված 31 Օգոստոս 2007 Wayback Machine
- ↑ Bennett, Harry Thring; Mackay, Donald, 1870-1958; Neale, Frank; H.E.C. Robinson Ltd (1937). Donald Mackay Aerial Reconnaissance Survey Expeditions Northern Territory, South & Western Australia : compiled from data obtained in 1930, 1933, 1935 & 1937. H.E.C. R[obinson]Pty Ltd. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Birnberg, Margo; Janusz Kreczmanski (2004). Aboriginal Artist Dictionary of Biographies: Australian Western, Central Desert and Kimberley Region. Marleston, South Australia: J.B. Publishing. էջ 216. ISBN 1-876622-47-4.
- ↑ McCulloch, Alan; Susan McCulloch; Emily McCulloch Childs (2006). The new McCulloch's Encyclopedia of Australian Art. Fitzroy, Victoria: Aus Art Editions in association with The Miegunyah Press. էջ 159. ISBN 0-522-85317-X.
- ↑ «Place Names Register Extract for Lake Mackay (locality)». NT Place Names Register. Northern Territory Government. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Mackay Lacus». USGS planetary nomenclature page]. USGS. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակքայ լիճ» հոդվածին։ |