Մակրոլիդներ, հակաբիոտիկային դասի դեղաբանական խումբ, որոնց քիմիական կառուցվածքի հիմքում ընկած է մակրոցիկլային 14- կամ 16-անդամանի լակտոնային օղակ, որին միացած են մեկ կամ մի քանի ածխաջրածնային մնացորդներ։ Մակրոլիդները պատկանում են պոլիկետիդների դասին բնական ծագման միացություններ։

Մակրոլիդներ
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Այդ թվում մակրոլիդներին են պատկանում՝

  • ազալիդները՝ հիմքում ընկած է 15-անդամանի մակրոցիկլային օղակ, որը ստացվում է 14-անդամանի լակտոնային օղակի 9-րդ և 10-րդ ածխածնի ատոմների միջև ազոտի ատոմի ներդրմամբ։
  • կետոլիդները՝ 14-անդամանի մակրոլիդներ, որոնց լակտոնային օղակում 3-րդ դիրքի ածխածնի ատոմին միացած է կետո խումբ։

Բացի այդ, մակրոլիդ է հանդիսանում իմունադեպրեսանտների դասին պատկանող մակրոլիմուսը, որի քիմիական կառուցվածքի հիմքում ընկած է 23-անդամանի լակտոնային օղակ։

Մակրոլիդները պատկանում են քիչ տոքսիկ հակաբիոտիկների շարքին։ Դրանք հանդիսանում են ամենաանվտանգ հակաբիոտիկային խմբերից մեկը և հեշտ տանելի են հիվանդների կողմից։ Մակրոլիդների ընդունման ժամանակ չեն հայտնաբերվել հեմատո- և նեֆրոտոքսիկության դեպքեր, խոնդրո- և արթրոպաթիաներ, տոքսիկ դրսևորումներ ԿՆՀ-ի վրա, ֆոտոսենսիբիլիզացիա, իսկ այլ անցանկալի ռեակցիաներ, որոնք առաջանում են այլ հակաբիոտիկների կողմից, մասնավորապես անաֆիլակտիկ ռեակցիան, ծանր տոքսիկո-ալերգիկ համախտանիշը և հակաբիոտիկ զուգակցված դիարեան, հանդիպում են հազվադեպ[1]։

Պատմություն խմբագրել

Էրիթրոմիցինը, որը սկիզբ դրեց մարոլիդների դասին, ստացվել է 1952 թվականին ամերիկյան <<Էլի Լիլլի>>[2] դեղագործաան ընկերության գիտնականներ կողմից հողային ակտինոմիցետ՝ Streptomyces erythreus բատերիայից և օգտագործվել է գրամ դրական բակտերիաներով հարուցված հիվանդությունների բուժման համար՝ որպես պենիցիլինային անտանելիությամբ հիվանդների բուժման այլընտրանքային տարբերակ։ Էրիթրոմիցինը մինչև օրս էլ պահպանում է իր ուրույն տեղը դեղորայքային պաշարում։

Մակրոլդների լայնածավալ կիրառում արձանագրվեց 70-80-ականներին, ի հաշիվ ներբջջային վարակների (միկոպլազմա, քլամիդիա, կամպիլոբակտերիա և լեգիոնելլա) նկատմամբ ցուցաբերած իրենց բարձր ակտիվության։

Դա էլ պատճառ հանդիսացավ նոր մակրոլիդային պրեպարտների մշակման և կլինիկա ներմուծման համար՝ կատարելագործված ֆարմակոկինետիկ և միկրոբիոլոգիական պարամետրերով, այդ թվում նաև որոշ արդեն հայտնի մակրոլիդային պրեպարատների մանրամասն ուսումնասիրմամբ (օրինակ սպիրամիցին)։

1996 թվականին բացահայտվեց 18-անդամանի օղակ ունեցող մակրոլիդների նոր խումբ Leucascandra caveolata -ի սպունգից ( բնակվում է Նոր Կալեդոնիայում) որը կոչվում է Leucascandrolide A[3]։

Ընդհանուր դրույթներ խմբագրել

Մակրոլիդների դասակարգումը խմբագրել

Մակրոլիդային հակաբիոտիկները բաժանվում են մի քանի խմբի պայմանավորված ստացման ճանապարհով և քիմական կառուցվածքով։

14-անդամանի 15-անդաման (ազալիդներ) 16-անդամանի
բնական էրիթրոմիցինօլեանդոմիցին միդեկամիցին
սպիրամիցին
լեյկոմիցին
ջոզամիցին
նախադեղեր էրիթրոմիցինի եթերներ:
պրոպիոնիլ, էթիլսուկցինատ

էրիթրոմիցինի աղեր:
ստեարատ, ասկորբնատ, ֆոսֆատ, սուկցինատ

էրիթրոմիցինի եթերների աղեր:
էստոլատ, պրոպիոնիլ մերկապտոսուկցինատ, ացիտրատ, ացետիլցիստեինատ
օլեանդոմիցինի աղեր:
հիդրոքլորդ, ֆոսֆատ

օլեանդոմիցինի եթերներ:
տրոլեանդոմիցին
միդեկամիցինի աղեր:
ացետատ (միոկամիցին)
կիսասինթետիկ ռոքսիտրոմիցին
կլարիտրոմիցին
դիրիտրոմիցին
ֆլուրտրոմիցին

կետոլիդներ:
թելիտրոմիցին
ազիտրոմիցին ռոկիտամիցին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Синопальников А. И., Андреева И. В., Стецюк О. У. Безопасность макролидных антибиотиков: критический анализ// Клиническая медицина. — 2012. — с.23.'
  2. «Компания Эли Лилли». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  3. D'Ambrosio M., Guerriero A., Pietra F. Debitus C. Leucascandrolide A, a New Type of Macrolide: The First Powerfully Bioactive Metabolite of Calcareous Sponges (Leucascandra caveolata, a New Genus from the Coral Sea)(անգլ.) // Helvetica Chimica Acta : journal. — 1996. — Т. 79. — № 1. — С. 51—60. — doi:10.1002/hlca.19960790107 Архивировано из первоисточника 20 Ապրիլի 2021.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել