Ներքին անվտանգության մասին ակտ, 1950 (անգլ.՝ Internal Security Act of 1950), ներքին անվտանգության դաշնային օրենք ԱՄՆ-ում։ Ընդունվել է սենատոր Պատրիկ Մակկարենի և ներկայացուցիչների պալատի անդամ Վուդի (Wood) առաջարկով, 1950 թվականին։ Օրենքն ընդունվել է սառը պատերազմի առաջին տարիներին և Կորեական պատերազմում ԱՄՆ-ի միջամտությունից անմիջապես հետո` ի պատասխան ներքին հակակոմունիստական վախերի։ Օրենքով կոմունիստական կազմակերպություններից պահանջվում էր գրանցվել դաշնային կառավարության ռեգիստրներում։

Պատրիկ Մակկարեն


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 180