Մաքենզիի հովտային գայլ
Մաքենզիի հովտային գայլ
Մակենզիի հովտային գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Գայլ
Ենթատեսակ Մաքենզիի հովտային գայլ
Լատիներեն անվանում
Canis lupus occidentalis
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մաքենզիի հովտային գայլ (լատին․՝ Canis lupus occidentalis), գորշ գայլի տարատեսակ, համարվում է Հյուսիսային Ամերիկայում հանդիպող ամենամեծ գայլը։ Այս գայլն ապրում է Հյուսիսային Ամերիկայի շատ նահանգներում, Կանադայում և Ալյասկայում։ Վերջին տարիներին այս գայլերի թվի ավելացման շնորհիվ նրանք մտել են նաև Վաշինգտոն, Յուտա և Օրեգոն նահանգները։

Բնութագիր խմբագրել

Չափսերը խմբագրել

 
Մակենզիի հովտային գայլ Յելոուստոնի ազգային այգում

Մաքենզիի հովտային գայլերը ունեն 80-85 սմ մարմնի բարձրություն (գետնից մինչև ուսերը) և 45-70 կգ մարմնի քաշ։ Քաշի ռեկորդ գրանցվել է մեկ անգամ, երբ Ալյասկայում բռնված մի գայլ կշռել է 77 կիլոգրամ։

Այլ առանձնահատկություններ խմբագրել

 
Մակենզիի հովտային գայլ Կանադայում

Մաքենզիի հովտային գայլը ունի երկար և ամուր վերջույթներ, որոնք նրան օգնում են հաղթահարել մեծ տարածություններ և բարձրանալ տեղանքում գտնվող քարքարոտ լեռները։ Այս գայլը ունի ավելի լայն կրծքավանդակ, գտնվում են մեծ թոքերը, որոնք նրան օգնում են շնչել սարերի բարձրադիր հատվածներում։

Մակենզիի հովտային գայլը հատուկ ճկունությամբ իր պոչով ծածկում է իր քիթը, որպեսզի ձմռան ամիսներին այն տաք մնա (պառկած կամ նստած վիճակներում)։

Ձմռանը մորթին շատ հաստ է և երկար։ Ամռանը այն ամբողջովին փոխվում է և համեմատաբար ավելի կարճ է։ Այս գայլերը ունեն համեմատաբ ավելի երկար գանգ (31 սանտիմետր)։ Գանգի երկարության շնրոհիվ նրանք ունեն ավելի ամուր ատամներ, որը նրանց թույլ է տալիս շեշտությամբ պոկել իրենց զոհի միսը։

Պահվածքը խմբագրել

 
Մակենզիի հովտային գայլ

Ալյասկայում ապրող գայլերը հիմնականում ապրում են 6-12 գայլից կազմված ոհմակներում։ Ապրում և որսի են դուրս գալիս միասին։ Պահվածքը իրար նկատմամբ նույնն է ինչպես մյուս ոհմակներում։ Ալյասկայի գայլերը իրենց տրամադրության տակ ունեն մոտ 1600 քառակուսի կիլոմետր տարածք։ Յելոուստոնի ազգային այգում ապրող գայլերը ունեն մոտ 900 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ Իդահո նահանգի գայլերը՝ 940 քառակուսի կիլոմետր։

Սնունդը խմբագրել

Մաքենզիի հովտային գայլի սննդի մեջ մտնում են տարբեր տեսակի հյուսիսային կենդանիներ՝ կանադական եղջերու, հյուսիսային ոչխար, վայրի խոզ, գոմեշ, տարբեր տեսակի և չափսի եղջերուներ և նույնիսկ փոքր կատուներ։ Հյուսիսային եղջերուներ որսալը բավական դժվար է և այս գայլերի որսը հազվագյուտ է հաջողությամբ վերջանում, այդ իսկ պատճառով ոհմակի անդամները ընտրում են ամենափոքր, անպաշտպան կամ հիվանդ եղջերուներին։

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։