Մակենայի ոսկին

մակենայի վոսկիները

«Մակենայի ոսկին» (անգլ.՝ Mackennas Gold), ամերիկյան կինոֆիլմ, կինոյի պատմության վեստեռն ժանրի դասական ֆիլմերից մեկը՝ նկարահանված 1969 թվականին, գլխավոր դերերում հանդես են գալիս սիրված դերասաններ Գրեգորի Պեկը և Օմար Շարիֆը։ Սցենարը գրվել է Ուիլլ Հենրիի համանուն վեպի հիման վրա, որի հիմքում կորած ոսկու մասին լեգենդ է։

Մակենայի ոսկին
անգլ.՝ Mackenna's Gold
ԵրկիրԱՄՆ
Ժանրվեստեռն[1][2], գանձերի փնտրման ֆիլմ, մարտաֆիլմ և վեպի էկրանավորում
Թվական1969
Լեզուանգլերեն
ՌեժիսորJ. Lee Thompson?[1][2]
ՊրոդյուսերԴմիտրի Տյոմկին և Կարլ Ֆորման
Սցենարի հեղինակԿարլ Ֆորման և Henry Wilson Allen?
ԴերակատարներԳրեգորի Փեք[3][2], Օմար Շարիֆ[3], Թելլի Սավալաս[3], Քամիլա Սպարվ[3], Քինան Ուին[3], Ջուլի Նյումար[3], Ted Cassidy?[3], Լի Ջեյ Կոբբ[3], Raymond Massey?[3], Բյորջես Մերեդիթ[3], Էնթոնի Քուեյլ[3], Էդվարդ Գ. Ռոբինսոն[3], Էլի Ուոլլակ[3], Էդուարդո Չիանելլի[3], Shelley Morrison?[3], Վիկտոր Ջորի[3], Տրեվոր Բարդետ[4], Ռոբերտ Ռիետտի[4] և Robert Phillips?[5]
ՕպերատորՋոզեֆ ՄակԴոնալդ
ԵրաժշտությունՔուինսի Ջոնս
ՄոնտաժԲիլ Լեննի
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն132 րոպե
Բյուջե7 000 000 $

Սյուժե խմբագրել

1874 թվականին շերիֆ Մակենան (Գրեգորի Պեկ) հրաձգության ժամանակ պատահականորեն սպանում է ապաչի ցեղերից մեկի առաջնորդին, ում մոտ հայտնաբերում է Ոսկե Կանյոնի տեղի քարտեզ-պլանը, որտեղ ըստ լեգենդի թաքնված են անհաշվելի գանձեր, և շատերն են ցանկացել գտնել Ոսկե Կանյոնը։ Պատմում են նաև, որ Ադամս անունով մի մարդ տեսել էր ոսկու տեղը, սակայն ապաչիները կուրացրել էին նրան։

Գտնված քարտեզը Մակենան այրում է։ Սակայն այդ մասին իմանում է ավազակապետ Կոլորադոն (Օմար Շարիֆ), ով գիտեր Մակենայի արտակարգ հիշողության մասին և ում մշտապես փնտրում էր Մակենան ձերբակալելու նպատակով, սակայն Կոլորադոն իր մոտ գերի վերցրած աղջկա կյանքի դիմաց ստիպում է Մակենային ուղեկցել իրեն դեպի Կանյոն։ Նրանց միանում են նաև մեկ այլ ավազակ Բեն Բեյքերի (Էլի Ուոլլակ) խմբի տարբեր մասնագիտությունների տեր արկածախնդիր մարդիկ ...

Դերասաններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել