Մակեդոնիայի թանգարան (մակեդոներեն՝ Музеј на Македонија, Muzej na Makedonija), ազգային կառույց Մակեդոնիայի Հանրապետությունում։ Համարվում է երկրի ամենահին թանգարաններից մեկը։

Մակեդոնիայի թանգարան
Տեսակազգային թանգարան և կառույց
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա[1]
ՏեղագրությունՍկոպիե
ՎայրOld Bazaar?
Հիմնադրվել է1924
Կայքmuseum.org.mk(մակեդ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանն ստեղծվել է հնագիտական, պատմական և ազգաբանական թանգարանների միավորման արդյունքում, որոնցից ամենահինը՝ հնագիտական թանգարանը, հիմնադրվել է 1924 թվականին[2], և այդ տարեթիվը համարվում է ազգային թանգարանի հիմնադրման ամսաթիվ։ Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետության օրոք թանգարանը հայտնի է եղել որպես «Մակեդոնիայի ժողովրդական թանգարան»[2]։

Թանգարանը գտնվում է Սկոպյեի Հին բազար տարածքում՝ Սկոպյեի ամրոցի մոտ։ Այն զբաղեցնում է 10.000 մ² տարածք, որի 6000 մ² հատկացված է մշտական և ժամանակավոր ցուցահանդեսների համար։ Թանգարանի խնդիրն է հավաքել, պահել ու պահպանել, ցուցադրել մակեդոնական ազգային պատմական ու մշակութային ժառանգությունը։ Թանգարանի տարածքում է գտնվում 16-րդ դարում կառուցված «Kuršumli An» պատմական հուշարձանը։ Թանգարանի հոգածության ներքո են գտնվում նաև հետևյալ հաստատությունները[3]՝

  • Ռեսենում գտնվող «Dragi Tozija» մշակույթի պալատի հավաքածուն
  • Կոչանի քաղաքի «Իսկրա» գրադարանի հավաքածուն
  • Վալանդովո քաղաքի մշակույթի պալատի «Մայիսի 25» հավաքածուն
  • Վիտուշե, Գալիչնիկ և Գորնո Վրանոցվի գյուղերի թանգարանների հավաքածուները

Բաժիններ խմբագրել

Թանգարանն ունի հետևյալ բաժինները[3]՝

  • Մարդաբանության բաժին
  • Հնագիտության բաժին
  • Ազգաբանության բաժին
  • Պատմության բաժին
  • Արվեստի պատմության բաժին
  • Պահպանության բաժին

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 Voroncov, Barbara. «The evaluation of the Museum of Macedonia in Skopje» (PDF) (Macedonian). Skopje, Macedonia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «Museum of Macedonia» (Macedonian). Skopje. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)


Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակեդոնիայի թանգարան» հոդվածին։