«Մալխաս», գրական, երգիծական պատկերազարդ շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1913-1915 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Ս. Լաշքարյան։ Քննադատել է «հայ իրականության խորթ բարքերն ու երևույթները», ազգային-ազատագրական շարժման գործիչներին։

Տպագրել է ծաղրանկարներ, ֆելիետոններ, երգիծական պատմվածքներ ու բանաստեղծություններ հայ, ռուս և եվրոպացի նշանավոր համարվող երգիծաբաններից, համաշխարհային և հայ դասականների աֆորիզմներ, ասույթներ։

Պայքարել է ֆուտուրիզմի դեմ, քննադատել դրա հետևորդներին հայ գրականության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 166