Մալիբեկլուի ազատագրում (1992)

Մալիբեկլուի ազատագրում 1992, մարտական գործողություն Շուշիի շրջանում։ Տեղի է ունեցել 1992 թվականի փետրվարի 9-11-ը, Ստեփանակերտի հարևանությամբ տեղակայված Մալիբեկլուի ռազմական հենակետը ոչնչացնելու և մայրաքաղաքի անվտանգությունն ապահովելու նպատակով։

Սկիզբը խմբագրել

 
Այազ Մութալիբով

1988 թվականի սկգբներին Ազգային ժողովրդական ճակատի կազմակերպած բազմահազարանոց հանրահավաքների ճնշմամբ՝ նախագահ Այազ Մութալիբովն ստիպված է եղել մեծաքանակ ուժեր ու միջոցներ հանել ԼՂՀ-ի դեմ։ Ստեփանակերտը և հարակից բնակավայրերն անընդհատ հրթիռահրետակոծվել են Շուշիի, Խոջալուի Ջանհասանի, Մալիբեկլուի ռազմական հենակետերից։

ԼՂՀ ԻՊՈՒ հայտնվել է ծանր իրավիճակում։ Թիկունքի անվտանգության ապահովման և մայրաքաղաքն օրեցօր սեղմող հրե օղակը վերացնելու առաջին քայլերին՝ Ջամիլլուի և Կրկժանի ազատագրմանը, հաջորդել է Մալիբեկլուի սպառնալիքի վերացումը։ Մափբեկլուն Ստեփանակերտ ներխուժելու և Մարտունի տանող ճանապարհը վերահսկելու ամենահարմար հենակետ էր։ Վտանգն ահագնացել էր հատկապես փետրվարի առաջին տասնօրյակում, երբ ադրբեջանական զինված կազմավորումները բոլոր կողմերից հարձակվել են ԼՂՀ սահմանների ողջ երկայնքով։

Ազատագրման ընթացքը խմբագրել

Փետրվարի 9-ի ժամը 21-ին ԻՊՈՒ առաջին վաշտը (հրամանատար Աշոտ Ղուլյան) և ՀՀԴ կամավորական (հրամանատարներ՝ Պետրոս Ղևոնդյան և Վահան Ստեփանյան) ու «Արաբո» ջոկատները (հրամանատար՝ Մ. Եղիազարյան) տեղակայվել են ելման դիրքերում։ Առաջին վաշտը, ճակատային գրոհ ձեռնարկելով հակառակորդի հիմնական ղիրքերի ուղղությամբ, մտել է գյուղի կենտրոն։ Սակայն Վ. Ստեփանյանի ջոկատը, հանդիպելով ուժեղ դիմադրության, չի կարողացել շրջանցել հակառակուղին և ղիլքավորվել է թիկունքում։ Արյունահեղությունից խուսափելու նպատակով ադրբեջանցի բնակչությանը հեռանալու հնարավորություն է տրվել։

Ազատամարտիկները փետրվարի 10-ի առավոտյան վերսկսել են հարձակումը։ Նույն օրվա երեկոյան, նրանք հարվածներ են հասցրել նաև Ղուշչուլարում հապճեպ դիրքավորվող ադրբեջանցի զինյալներին։ Դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 16-ին, Ասկերանի շրջանի Բերքաձոր բնակավայրի մոտ ընդհարման ժամանակ, ազատամարտիկները, հալածելով ադրբեջանցի զինյալներին, մտել էին գյուղ՝ առանց այնտեղ հաստատվելու մտադրության։

Միայն 1992 թվականի փետրվարի 11-ին վնասազերծվել են Ներրին և Վերին Ղուշչուլար գյուղերի հենակետերը։ Եռօրյա մարտերի արղյունքում ազատագրվել է նաև Մալիբեկլուն։ Ստեփանակերտն ազատվել է շրջափակման շղթայի ևս մի օղակից։ Վերահաստատվել է Ստեփանակերտի և Մարտունիի շրջանի բնակավայրերի միջև հաղորդակցության ամենակարճ ճանապարհը։ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ադրբեջանական զինված կազմավորումները ևս մի ուժեղ հարված են ստացել, վնասազերծվել է Ստեփանակերտը հրթիռահրետակոծու հակառակուղի կրակակետերից ևս մեկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։