Մաթհավ ժամանակակից արվեստի թանգարան

Մաթհավ. Ժամանակակից արվեստի արաբական թանգարան (արաբ․՝ متحف : المتحف العربي للفن الحديث‎‎), ժամանակակից իսլամանական արվեստը ներկայացնող թանգարան Դոհայում։ Հիմնադրվել է 2010 թվականին։ Այն համարվում է երկրի ամենագլխավոր մշակութային կենտրոններից մեկը[1]։ Թանգարանի մակերեսը մոտավորապես 500 քմ է։ Այն տեղակայված է նախկին դպրոցի շենքում, որը կառուցված է Դոհայի Կրթական քաղաքում։

Մաթհավ ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ և կառույց
Երկիր Կատար
ՏեղագրությունԴոհա
Ղեկավարության նստավայրԴոհա, Կատար
Հիմնադրվել է2010
Կայքmathaf.org.qa
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Մաթհաֆ թանգարանի ճարտարապետը ֆրանսիացի Ժան-Ֆրանկոիս Բոդինը։ Առաջին հավաքածուն հավաքել է Շեյխ Հասսան բին Մոհամմեդ ալ Թանիի կողմից։ Քաթարի թանգարանների ղեկավարող մարմինը հանրային կարգավիճակ է տրամադրել Շեյխ Ալ-Մայասսա Ալ Թանիի կողմից ղեկավարվող հաստատությանը։

Հավաքածու խմբագրել

Թանգարանն ունի ավելի քան 9000 արվեստի գործ, որտեղ կան արաբական արվեստի եզակի նմուշներ` սկսած 1840 թվականից մինչև մեր օրերը։ Հավաքածուները նվիրաբերվել են Շեյխ Հասսան բին Մոհամադ Ալի Ան Թանիի կողմից Քաթար հիմնադրամին։ Այն համարվում է արաբական նկարչության և քանդակների աշխարհի ամենաընդարձակ հավաքածուներից մեկը[2]։ Քաթարի թանգարանների ղեկավարող մարմնի նախագահ Շեյխ Ալ-Մայասսա Ալ Թանին թանգարանի բացմանը 2010 թվականին ասել է. «... մենք Քաթարը դարձնում ենք արաբական ժամանակակից դարաշրջանի դերասաններին դիտելու, բացահայտելու և քննարկելու վայր»[3]։

Ցուցադրություն խմբագրել

Մաթհաֆ թանգարանը բացվել է 2010 թվականին՝ Սաջիլ (Sajjil) ցուցադրությամբ, որը նշանակում է «ձայնագրման գործընթաց»։ Ցուցադրությունը ներկայացնում է վերջին 100 տարվա արաբական արվեստի ամփոփումը։ Մշտական ցուցադրությունը ներառում է յոթ պատկերասրահներ առաջին հարկում. հինգ պատկերասրահներ նվիրված են ժամանակավոր ցուցադրությանը։ Թանգարանը զուգահեռաբար անց էր կացնում Interventions ցուցադրությունը, որի մեջ ներառված էին արաբ հինգ առաջատար նկարիչների` Դի Ազզավի, Ֆառիդ Բելկահի, Ահմեդ Նավարի, Իբրահիմ էլ-Սալահի և Հասսան Շարիֆի աշխատանքները, ինչպես նաև` ներկայացված էր Told/Untold/Retold ցուցահանդեսը (23 արաբ ժամանակակից նկարիչների նոր աշխատանքները)[4]։ Թանգարանի մյուս մեծ ցուցադրությունը` Cai Guo-Qiang: Saraab, տևել է 2011 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2012 թվականի մայիսի 26-ը։ Cai Guo-Qiang: Saraab-ը ներկայացրել է ավելի քան 50 աշխատանք, այդ թվում` չինացի հայտնի նկարիչ Ցայ Գոցյանի 17 նոր աշխատանքները։ Այս ցուցադրությունը վերակերպավորում է Պարսից ծոցի ու Չինաստանի պատմական հարաբերությունները։ Մեկ այլ ցուցադրություն կրում է «Թեյ Նեֆերտիտիի հետ» խորագիրը, բացվել է 2012 թվականի նոյեմբերին, տևել է մինչև 2013 թվականի մարտ։ Այս ցուցահանդեսը ներկայացրել է հնագույն ցուցանմուշներից մինչև ժամանակակից գործեր, միավորել է 26 ժամանակակակից արվեստագետների և խմբերի[5]։

Հետազոտական նախաձեռնություններ խմբագրել

Թանգարանը Քաթարի հիմնադրամի հետ մեկտեղ լույս է ընծայել արաբ արվեստագետների կենսագրությունները պարունակող առցանց հանրագիտարան[6]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթհավ ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։