Մաթիլդ Մանուկյան (Մաթիլտ Մանուկեան, 1914, Կոստանդնուպոլիս - փետրվարի 17, 2001(2001-02-17), Ստամբուլ, Թուրքիա), հայկական ծագմամբ կին գործարար։ Թուրքիայում 20-րդ դարի ամենաազդեցիկ կին գործարարներից։ Անշարժ գույքի ներդրող, հասարակաց տների սեփականատեր։

Մաթիլդ Մանուկյան
Դիմանկար
Ծնվել է1914
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էփետրվարի 17, 2001(2001-02-17)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանՇիշլիի գերեզմանատուն
ՔաղաքացիությունԹուրքիա Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունՆոտր դամ դը Սիոն դպրոց
Մասնագիտությունգործարար
 Matild Manukyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մաթիլդ Մանուկյանը ծնվել է 1914 թվականին Ստամբուլում ազնվական ընտանիքում։ Ստամբուլի ֆրանսալեզու Notre Dame de Sion լիցեյում սովորելուց հետո[1] Ստամբուլում բացում է նորաձևության արտադրամաս։ Ամուսնու մահից հետո որդու հետ միայնակ են ապրում։ Ֆինանսական դժվարությունների պատճառով հորից ժառանգած շինությունները Ստամբուլի Քարաքոյ շրջանի կարմիր լապտերների թաղամասում սկսել է գործարկել որպես հասարակաց տներ և շուտով դարձել է լիցենզավորված 14 հասարակական տների սեփականատեր։ Նրան մեղադրել են անչափահասներին մարմնավաճառության մեջ ներքաշելու համար։

Սեքս-ինդուստրիայից ստացած եկամուտները Մաթիլդը ներդնում է անշարժ գույքի բիզնեսում։ Հինգ տարի շարունակ Մաթիլդը գլխավորել է Ստամբուլի հարկատուների ցուցակը, վճարած հարկերի չափով ռեկորդ է սահմանել ու ստացել մրցանակներ։ Իր ձեռքբերումներն ու մրցանակները նա ցուցադրել է Շիշլիի իր առանձնատանը, որը նա անվանել է «Մ և Մ թանգարան»։

Հարցազրույցներից մեկում Մաթիլդն ասել է, որ Ստամբուլում ունի 70 բիզնես կենտրոն, 500 բնակարան, 200 բնակարան Յալովայում, 3 հինգ աստղանի հյուրանոց Անթալիայում և Ալանիայում, 10 վիլա Կիրենիայում, գործարան Ստամբուլում։ Նշել է նաև, որ Գերմանիայում կառուցում է 100 տեղանոց հյուրանոց[2]։ Ունեցել է նաև մեկ Ռոյլս ռոյս, 4 BMW, 4 Mercedes մակնիշի մեքենաներ, 18 մ երկարությամբ զբոսանավ։

1995 թվականի սեպտեմբերի 28-ին Մաթիլդ Մանուկյանը հրազենային հարձակման ժամանակ լրջորեն վիրավորել է ձախ ոտքը։

Մահացել է Ստամբուլում 2001 թվականի փետրվարի 17-ին։ Թաղված է Շիշլիի հայկական գերեզմանատանը։

Միակ ժառանգը Քերոբ Չիլինգիրն է, ով մեծացել է ԱՄՆ-ում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթիլդ Մանուկյան» հոդվածին։