Մաթեյ Կոպեցկի
Մաթեյ Կոպեցկի (չեխ․՝ Matěj Kopecký, փետրվարի 24, 1775[1][2], Libčany, Բոհեմիայի թագավորություն, Հաբսբուրգի միապետություն[1] - հուլիսի 3, 1847[1][2], Koloděje nad Lužnicí, Բոհեմիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[1]), տիկնիկային թատրոնի չեխ դերասան, թատերական գործիչ։ Չեխական տիկնիկային թատրոնի հիմնադիրներից։
Մաթեյ Կոպեցկի չեխ․՝ Matěj Kopecký | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1775[1][2] |
Ծննդավայր | Libčany, Բոհեմիայի թագավորություն, Հաբսբուրգի միապետություն[1] |
Մահացել է | հուլիսի 3, 1847[1][2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Koloděje nad Lužnicí, Բոհեմիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[1] |
Գերեզման | Týn nad Vltavou |
Մասնագիտություն | տիկնիկագործ, դերասան, դրամատուրգ և puppet designer |
Matěj Kopecký Վիքիպահեստում |
Կոպեցկիի թատրոնի խաղացանկում եղել են չեխական ժողովրդական ասքերի, Շեքսպիրի, Մոլիերի, Կլիցպերայի և այլոց պիեսների մշակումներ, երգիծական տեսարաններ, որոնց հերոսն էր Կաշպարեկը։ Կոմպոզիտոր Բեդրժիխ Սմետանան Կոպեցկիի որոշ պիեսների համար գրել է նախերգանքներ։ Կոպեցկիի տիկնիկները պահվում են Պրահայի Ազգային թանգարանում։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 598)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթեյ Կոպեցկի» հոդվածին։ |