Մազրա (Զանգեզուրի գավառ)

Մազրա, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[1]։ Գտնվում է Որոտան գետի ստորին հոսանքի աջ կողմում, Գորիս քաղաքից 12 կմ հարավ-արևելք, լեռնային, անտառապատ վայրում[2]։

Գյուղ
Մազրա
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ՆահանգԵլիզավետպոլի նահանգ
ԳավառԶանգեզուրի գավառ
Այլ անվանումներՄազրեն, Մեզրե, Մզրա
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՔրիստոնյա
Տեղաբնականունմազրացի
Ժամային գոտիUTC+3
Մազրա (Զանգեզուրի գավառ) (Աշխարհ)##
Մազրա (Զանգեզուրի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Ըստ 1781 թվականի հարկացուցակի Տաթևի վանքին տարեկան տալիս էր 1600 դահեկան պտղի հանք։

Հետագայում գյուղն ընդգրկվել է Ադրբեջանական ՍՍՀ-ի Ղուբաթլուի շրջանում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գյուղի բնակչության մեծամասնությունը տեղափոխվել է Բաքու[2]։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տարածքն անցել է Արցախի Քաշաթաղի շրջան։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում տարածքը Քաշաթաղի ողջ շրջանի հետ անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն խմբագրել

1908 թվականին գյուղն ունեցել է 775 հայ բնակիչ[1]։

Մազրայի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1886 1908 1959
Բնակիչ 821 (76 տուն) 775 920 (200 տուն)

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ունի ավերակ հայկական եկեղեցի[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Зангезурский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 630
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.