Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մազրա (այլ կիրառումներ)

Մազրա[1] (ադրբ.՝ Məzrə) կամ Ալագյոզմազրա (ադրբ.՝ Alagözməzrə), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում։ Տեղակայված է Քյուլ Թափա գյուղից 4-5 կմ հյուսիս՝ Պղնձասար լեռան փեշին գտնվող մի հարթավայրում[2]։

Գյուղ
Մազրա
Məzrə
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանԲաբեկի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն825 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Մազրա (Բաբեկի շրջան) (Ադրբեջան)##
Մազրա (Բաբեկի շրջան) (Ադրբեջան)

Բնակչություն խմբագրել

Ալագոզ Մազրայի բնակիչների մի մասը 1829 թվականին գաղթել են Սալմաստի Սոմ, Մահլամ, Հաֆթվան գյուղերից և Խոյից։ 100-130 տուն անընդմեջ հայ բնակչություն ունեցող գյուղից հայերը ևս ստիպված գաղթել են 1930-1950-ական թվականներին[2]։

Հուշարձաններ խմբագրել

Տասնամյակների ընթացքում ավերվել են ինչպես գյուղի հին շինությունները, այնպես էլ 12-րդ դարի կառույց Սուրբ Մինաս եկեղեցին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 138 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։