Մագնետո (անգլ.՝ magneto), փոփոխական հոսանքի մագնիսաէլեկտրական գեներատոր (սովորաբար ինդուկցիոն կոճի հետ համակցված), որը նախատեսված է բռնկիչ մոմի էլեկտրոդների միջև էլեկտրական պարպումներ առաջացնելու համար։ Այդ պարպումները բոցավառում են ներքին այրման շարժիչի գլանների բանող խառնուրդը։ Մագնետո տեղադրվում էր ավիացիոն, տրակտորային, ավտոմոբիլային, մոտոցիկլային շարժիչների բռնկիչ համակարգերում։ XX դարի 60-ական թթ-ից չի կիրառվում։

1925 թվականի ցուցադրական մագնետո


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 114