Մագնեզիումի սուլֆատ (բժշկական կիրառում)
Մագնեզիումի սուլֆատ դեղամիջոց, որը կիրառվում է արյան մեջ մագնեզիումի ցածր քանակի և կանանց մոտ էկլամպսիայի ժամանակ դիտվող ցնցումների կանխարգելման և բուժման համար[1]։ Այն կիրառվում է նաև torsades de pointes-ի, ասթմայի ծանր սրացման, փորկապության և բարիումով թունավորման ժամանակ[1][2]։ Կիրառվում է ներերակային կամ միջմկանային ներարկման ձևով և բերանացի ճանապարհով[1][2]։ Որպես Էպսոնի աղ, կիրառվում է նաև հանքային վաննաներում[3]։
Մագնեզիումի սուլֆատ | |
---|---|
Մագնեզիումի սուլֆատ հեպտահիդրատ | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Քիմիական բանաձև | MgSO4 - 7H2O |
Ֆիզիկական հատկություններ | |
Մոլային զանգված | 120.366 գ/մոլ |
Դասակարգում | |
CAS համար | 10034-99-8 |
PubChem | 24083 |
SMILES | [O-]S(=O)(=O)[O-].[Mg+2] |
ChEBI | 32599 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են ցածր զարկերակային ճնշումը, մաշկի կարմրությունը և կալցիումի ցածր քանակը[1]։ Այլ կողմնակի երևույթներից են փսխումը, մկանային թուլությունը և շնչառության թուլացումը[4]։ Չնայած հղիության ընթացքում պտղի վնասման մասին առկա փաստերին, որոշակի դեպքերում օգտակարությունը շատ ավելի է գերակշռում, քան ռիսկը[5]։ Կրծքով կերակրման ժամանակ այն անվտանգ է օգտագործման համար[5]։ Բժշկության մեջ կիրառվող մագնեզիումի սուլֆատը վերջինիս հեպտահիդրատային աղն է[2]։ Ազդեցության մեխանիզմը դեռևս ամբողջովին հայտնի չէ, սակայն կարծիք կա, որ այն ընկճում է նեյրոնների ակտիվությունը[1]։
Մագնեզիումի սուլֆատը բժշկության մեջ կիրառվել է դեռևս 1618 թ․-ին[6]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում, որտեղ ներառված են առողջապահության համակարգի ամենաանվտանգ և արդյունավետ դեղերը[7]։ Զարգացող երկրներում դեղի արժեքը 10 մլ 50%-անոց լուծույթի համար կազմում է մոտ 0․35-8․73 ԱՄՆ $[8]։ Միացյալ թագավորությունում NHS-ի համար 4մլ 20%-անոց լուծույթն արժե մոտ 10․23 ֆունտ[2]։ ԱՄՆ-ում դեղն արժե մինչև 25$[9]։
Բժշկական ցուցումներ խմբագրել
Էկլամպսիա խմբագրել
Մագնեզիումի սուլֆատը համարվում է կանանց մոտ էկլամպսիայի առաջնային բուժման և կանխարգելման միջոց[2]։ Այն նվազեցնում է սիստոլային զարկերակային ճնշումը, չազդելով դիաստոլային ճնշման վրա, այսկերպ չազդելով պտղի արյունամատակարարման վրա։
Վաղաժամ ծննդաբերություն խմբագրել
Մագնեզիումի սուլֆատը նախկինում կիրառվում էր, որպես տոկոլիտիկ միջոց[10][11], սակայն մետա-անալիզների արդյունքում վերջինիս հակա-կծկումային ազդեցությունը չի խրախուսվել[12][13]։ Դեղի երկարատև օգտագործումը (ավելի քան 5-7 օր) կարող է բերել երեխայի մոտ առողջական խնդիրների առաջացման[14]։
Բոլոր այն հղիներն, ովքեր ունեն վաղաժամ ծննդաբերության ռիսկ, մագնեզիումի սոլֆատը նվազեցնում է երեխայի մոտ ուղեղային կաթվածի առաջացման հավանականությունը[15][16]։ Չկան հստակ տվյալներ բնականոն ծննդաբերությամբ ծնված երեխաների մոտ վերջինիս արդյունավետության մասին[17]։ Վաղաժամ ծննդաբերության ռիսկ ունեցող հղիների կողմից մագնեզիումի սուլֆատի կիրառման մասին ուղեցույցներում նշված չէ[18]։
Հանքային վաննաներ խմբագրել
Մագնեզիումի սուլֆատը կիրառվում է հանքային վաննաներում, մասնավորապես ֆլոտացիոն թերապիայում, որտեղ վերջինիս բարձր կոնցնենտրացիաները մեծացնում է վաննայի ջրի սպեցիֆիկ ձգողականությունը, արդյունավետ կերպով մարմինը դարձնելով ավելի կենսունակ։ Ըստ ավանդույթի, այն կիրառվում է նաև ոտքերի վաննաներում, քանի որ այն փափկեցնում է ոտքի կոշտուկները։ Այս աղի կիրառումը վաննաներում միայն կոսմետիկ նկատառումներով չէ․ իոնական ուժի մեծացումը կանխում է մաշկի ժամանակավոր կնճռոտումը (մասնակի մացերացիա), որն առաջանում է մաքուր ջրի մեջ վերջույթները երկար ժամանակ պահելուց։ Մագնեզիում և սուլֆատ իոնները առկա են որոշ բնական հանքային ջրերում[19]։ Էպսոնի աղի վաննաների արդյունավետության մասին հստակ ապացույցներ չկան[20]։
Մածուկ խմբագրել
Մագնեզիումի սուլֆատի մածուկը հասանելի է վաճառքի համար և, երբեմն կիրառվում է փոքր պզուկների կամ տեղային վարակների ժամանակ[21]։ Ստանդարտ Բրիտանական ֆարմակոպեայում ներկայացված դեղախառնուրդը ներառում է՝ չորացրած մագնեզիումի սուլֆատ 47․76%, ֆենոլ 0․49% և գլիցերոլ (E422)[21]:
Հետազոտություններ խմբագրել
Մագնեզիումի սուլֆատը կիրառվել է որպես փորձարարական բուժում Իրուկանջի համախտանիշի ժամանակ, որն առաջանում է Իրուկանջի մեդուզայի թույնով թունավորումից, բայց վերջինիս արդյունավետությունը հաստատված չէ[22]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Magnesium Sulfate». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 696. ISBN 9780857111562.
- ↑ Kogel, Jessica Elzea (2006). Industrial Minerals & Rocks: Commodities, Markets, and Uses (անգլերեն). SME. էջ 625. ISBN 9780873352338. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 75. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 5,0 5,1 «Magnesium sulfate Use During Pregnancy | Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Willett, Edward (2006). Magnesium (անգլերեն). The Rosen Publishing Group. էջ 5. ISBN 9781404210073. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Magnesium Sulfate». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 220. ISBN 9781284057560.
- ↑ «Magnesium sulfate for preterm labor». Webmd.com. 2007 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Lewis DF (September 2005). «Magnesium sulfate: the first-line tocolytic». Obstetrics and Gynecology Clinics of North America. 32 (3): 485–500. doi:10.1016/j.ogc.2005.03.002. PMID 16125045.
- ↑ Simhan HN, Caritis SN (2007). «Prevention of Preterm Delivery». New England Journal of Medicine. 357 (5): 477–487. doi:10.1056/NEJMra050435. PMID 17671256.
- ↑ Nanda, K; Grimes, DA (2006). «Magnesium sulfate tocolysis: Time to quit». Obstetrics and Gynecology. 108 (4): 986–989. doi:10.1097/01.AOG.0000236445.18265.93. PMID 17012463.
- ↑ «Magnesium Sulfate: Drug Safety Communication – Recommendation Against Prolonged Use in Pre-term Labor». FDA. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Doyle, LW; Crowther, CA; Middleton, P; Marret, S; Rouse, D (2009 թ․ հունվարի 21). «Magnesium sulphate for women at risk of preterm birth for neuroprotection of the fetus». The Cochrane Database of Systematic Reviews (1): CD004661. doi:10.1002/14651858.CD004661.pub3. PMID 19160238.
- ↑ Wolf, HT; Hegaard, HK; Greisen, G; Huusom, L; Hedegaard, M (February 2012). «Treatment with magnesium sulphate in pre-term birth: a systematic review and meta-analysis of observational studies». Journal of Obstetrics and Gynaecology. 32 (2): 135–140. doi:10.3109/01443615.2011.638999. PMID 22296422.
- ↑ Nguyen, TM; Crowther, CA; Wilkinson, D; Bain, E (2013 թ․ փետրվարի 28). «Magnesium sulphate for women at term for neuroprotection of the fetus». The Cochrane Database of Systematic Reviews. 2: CD009395. doi:10.1002/14651858.cd009395.pub2. PMID 23450601.
- ↑ Shih, Sophy T F; Tonmukayakul, Utsana; Imms, Christine; Reddihough, Dinah; Graham, H Kerr; Cox, Liz; Carter, Rob (2018 թ․ հունվարի 10). «Economic evaluation and cost of interventions for cerebral palsy: a systematic review». Developmental Medicine & Child Neurology. doi:10.1111/dmcn.13653. PMID 29319155.
- ↑ «Bath - Hot Springs». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Ingraham, Paul. «Does Epsom Salt Work? The science of Epsom salt bathing for recovery from muscle pain, soreness, or injury». Pain Science. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 21,0 21,1 «Boots Magnesium Sulfate Paste B.P. - Patient Information Leaflet (PIL) - (eMC)». www.medicines.org.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Corkeron M (2003). «Magnesium infusion to treat Irukandji syndrome». Medical Journal of Australia. 178 (8): 411. PMID 12697017.