«Ճտերն աշնանն են հաշվում» (լատիշ․՝ Cāļus skaita rudenī), 1973 թվականի խորհրային գեղարվեստական ֆիլմ[1], որը նախատեսված է պատանիների համար։

Ճտերն աշնանն են հաշվում
Երկիր ԽՍՀՄ
Թվական1973
Լեզուռուսերեն
ՌեժիսորՕլգերտ Դունկերս
ԴերակատարներԿառլիս Սեբրիս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

Սյուժե խմբագրել

Յաունպիլսում գյուղական մեխանիզատորների արհեստագործական ուսումնարանում սովորելու համար հավաքվել են ամբողջ հանրապետությունից եկած տղաներ։ Խմբի դաստիարակ Զվիրբուլիսի համար սա առաջին ուսումնական տարին է։ Նա պետք է իր սաների հետ միասին անցնի մասնագիտության տիրապետման բարդ ճանապարհ։

Դասախոս Դումսն իր քսանամյա ստաժի բարձրությունից խորհուրդ է տալիս աշակերտների հետ հարաբերությունները կառուցել խիստ կարգապահության հիման վրա։ Նման խորհուրդը երիտասարդ վարպետին սխալ է թվում, նա նախընտրում է ավելի ճկուն ու հանդուրժող լինել։ Այս մոտեցման կողմնակիցն է դառնում Իեվինշը՝ մանկավարժներից ամենափորձառուն։

Ամենամյա մրցումներում ապագա տրակտորիստներն ապացուցում են իրենց դաստիարակի ճշմարտացիությունը՝ արժանապատվորեն պաշտպանելով իրենց հարազատ դարձած ուսումնարանի պատիվը։

Դերերում խմբագրել

  • Կառլիս Սեբրիս – Իեվինշ
  • Յանիս Սթրեյչ – Դումս
  • Յանիս Կայյաքս – Զվիրբուլիս
  • Է. Ավոտս – Էջուս
  • Դ. Պինկա – Զենտա Լաուցինյա
  • Մ. Պումպուրե – Ռիտա
  • Մ. Պուտնինշ – Պետերիս
  • Ն. Յուրևից – Վիկտոր Մայզիտիս
  • Վ. Պուրինշ – Ալդիս
  • Ռամոնս Կեպե – էպիզոդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարիստ՝ Անդրեյ Դրիպե
  • Ռեժիսոր՝ Օլգերտ Դունկերս
  • Օպերատոր՝ Միքս Զվիրբուլիս
  • Նկարիչ՝ Ինարա Անտոնե
  • Կոմպոզիտոր՝ Ինդուլիս Կալնինշ

Ծանոթագրություններ խմբագրել