Ճարտարուկ խոզանավոր
Ճարտարուկ խոզանավոր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Draba hispida
|
Ճարտարուկ խոզանավոր (լատին․՝ Draba hispida), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն խմբագրել
Փուխր ճիմերով, ցածրահասակ բույս է։ Ծաղկասլաքները անտերև են և ունեն 2,5-15 սմ բարձրություն, երբեմն հասնում են նաև 25 սմ-ի։ Տերևները հակաձվաձև են, 1-3, երբեմն՝ 7 խոշոր ատամիկներով, հիմքում ունի ձգված կոթուն։ Ծաղիկները քառատիպ են, պսակաթերթերը՝ դեղին։ Պատիճակները մերկ են, 6–13 մմ երկարությամբ[1]։
Տարածվածություն խմբագրել
Հայաստանում հանդիպում է Արագածի ֆլորիստիկական շրջանում (լեռնազանգված Արագած)։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Մեծ Կովկասը, Արևմտյան, Կենտրոնական, Արևելյան, Հարավարևելյան Անդրկովկասը, Հյուսիսարևելյան Անատոլիան[1]։
Էկոլոգիա խմբագրել
Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 3000-3300 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում, խճաքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
Պահպանություն խմբագրել
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանի մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված կլիմայի փոփոխության հետ, սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճարտարուկ խոզանավոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճարտարուկ խոզանավոր» հոդվածին։ |