Ճառագայթային ջեռուցում , ջեռուցման տեսակ, որի դեպքում ջերմության մեծ մասը հաղորդվում է ճառագայթմամբ։ Ճառագայթային ջեռուցման համակարգի ջեռուցիչ սարքերը տեղադրվում են կոնստրուկցիայի ներսում (առաստաղի, պատերի և հատակի հարթություններում)։ Որպես ջերմակիրներ օգտագործվում են տաք ջուրը, գոլորշին և օդը։ Ճառագայթային ջեռուցման սարքերից են նաև պտտող կոնստրուկցիաներին կիպ ամրացվող ջեռուցիչ պանելները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 85