Ճապոնական խումբ (հուն․՝ Ὀμάς Ἰαπώνων), 1906-1908 թվականներին Հունաստանի խորհրդարանում ձևաորված քաղաքական խմբի ոչ պաշտոնական անվանում։

Դիմիտրոս Գունարիս
Ստեֆանոս Դրագումիս

Անվանում

խմբագրել

Խումբը ստեղծվել է 1906 թվականի հունիսին՝ նույն տարվա խորհրդարանական ընտրություններից հետո։ Ոչ պաշտոնական անունը նրան տվել է լրագրող Վլասիս Գավրիլիդիսը «Ակրոպոլիս» թերթում 1907 թվականի փետրվարի 10-ի իր հոդվածում, որտեղ նա պատգամավորների խմբի եռանդն ու ոգևորությունը համեմատել է ռուս-ճապոնական պատերազմում ճապոնացի զինվորների համառության հետ։

Անդամներ

խմբագրել
  • Ստեֆանոս Դրագումիս, Ատտիկա և Բեոտիա պրեֆեկտուրայի պատգամավոր, Խարլաոս Տրիկուպիս կուսակցություն,
  • Դիմիտրիոս Գունարիս, Աքեայի անկախ պատգամավոր, ի սկզբանե առաջադրվել էր Գեորգիոս Թեոտոկիսի կուսակցության կողմից,
  • Պետրոս Պրոտոպապադակիս, Կիկլադների պատգամավոր, Թեոդորոս Դիլիանիանի կուսակցություն,
  • Չարալամբոս Վոզիկիս, Կինուրիայի անկախ պատգամավոր, ի սկզբանե առաջադրվել է Դիլիանիսի և Ալեքսանդրոս Զաիմիսի կուսակցությունների կողմից,
  • Ապոստոլոս Ալեքսանդրիս, Կարդիցա պրեֆեկտուրայի անկախ պատգամավոր, առաջին անգամ ընտրվել է 1906 թվականին,
  • Էմմանուիլ Ռեպուլիս, Դիլիյանիսի կուսակցության Էրմիոնիդա պրեֆեկտուրայի պատգամավոր,
  • Անդրեաս Պանայոտոպուլոս, Էյալիայի պատգամավոր։

Տարեց Դրագումիսը խմբի պատվավոր առաջնորդն էր, բայց խմբի իրական շարժիչ ուժը Դիմիտրիոս Գյունարիսն էր՝ երիտասարդ իրավաբան, Ֆրանսիայում կրթություն ստացած և Գերմանիայում Օտտո Բիսմարկի սոցիալական օրենսդրության ազդեցության ենթարկված։ Պետրոս Պրոտոպապադակիսը ճարտարագետ էր։ Իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում նա մնաց Դիմիտրիոս Գունարիսի սերտ գործակիցը։ Վոզիկիսը հայտնի էր նրանով, որ ընտրվեց խորհրդարան 27 տարեկանում[1]։

Խմբում ընդգրկված էին տարբեր կուսակցությունների և քաղաքական շրջանակների անդամներ։ Սա խոչընդոտ էր առանձին քաղաքական կուսակցության ստեղծմանը։ Այնուամենայնիվ, «ճապոնական խմբի» անդամներն իրենք երբեք լուրջ փորձեր չեն կատարել միավորվել իրական մեծ կուսակցության մեջ, առաջին հերթին քանի որ Գունարիս չէր ուզում ստանձնել առաջնորդի դերը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Michael Llewellyn-Smith Ionian Vision։ Greece in Asia Minor, 1919–1922. — Ann Arbor: University of Michigan Press, 1998. — ISBN 1-85065-368-2