Ճանճի գյուղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Քոչհիսարի գավառակում[1]։ Գտնվում էր Սեբաստիա քաղաքի մոտակայքում։

Գյուղ
Ճանճի գյուղ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակՔոչհիսարի գավառակ
Այլ անվանումներՃանճի, Ճանճին
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջին ուներ 350 բնակիչ, որի մի մասը հայ էին։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն ու այգեգործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ճանճին ուներ Ս. Խաչ անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Միջին դարերում եղել է գրչության կենտրոն։ Գյուղում 1612-1620 թվականներին ընդօրինակվել է մի Ավետարան, որը հասել է մինչև մեր ժամանակները[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 602

Աղբյուրներ խմբագրել