Ճայակ
Ճայակ | |
Ճայակ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ինֆրակարգ | Corvida |
Վերնաընտանիք | Corvoidea |
Ընտանիք | Ագռավներ (Corvidae) |
Ցեղ | Coloeus |
Տեսակ | Ճայակ (C. monedula) |
Միջազգային անվանում | |
Coloeus monedula | |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |
Ճայ ճնճղուկազգիների կարգի՝ ագռավների ընտանիքին պատկանող թռչուն է։ Հայտնի է նաև անունով։ Հայաստանում ապրում է արևելյան ճայը, որը լայն տարածում ունի Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում։
Արտաքին կառուցվածք խմբագրել
Միջինից մեծ, սև թռչուն է։ Ունի ուժեղ կտուց, որը կողքից սեղմված է, իսկ ռունգները ծածկված են կոշտ մազերով։ Ճայակի թևերը լայն են, ծայրերը՝ մատների նման չռված։
Կենսակերպ խմբագրել
Ճայերը շրջում են մեծ խմբերով, հաճախ սերմնաքաղ ագռավների հետ։ Լինում են նաև քաղաքներում և այլ բնակավայրերում։ Ճայակները չեն չվում։
Բնադրում խմբագրել
Բնադրում են ծառերի փչակներում, պատերի ճեղքերում, մանր գիշատիչների բներում, հողի փլվածքներում և այլուր։ Բները պատրաստում են փետուրներից, հին շորի լաթերից, հաճախ ծեփում գոմաղբով կամ ցեխով։ Ունեն կոպիտ, կանոնավոր ձև չունեցող բներ։ Բազմանում են վաղ գարնանը, դնում 3 - 8 ձու։
Սննդառություն խմբագրել
Շատ օգտակար թռչուն է։ Հիմնականում կերակրվում է հողի մեջ ապրող շատ վնասակար միջատներով՝ արջուկներով, ճռիկներով, բվիկների թրթուրներով, լարաթրթուրներով։ Սնվում է նաև դաշտային այլ վնասատուներով, ներառյալ մկներով։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճայակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճայակ» հոդվածին։ |