Ճագարի բնակարանամուտը
Ճագարի բնակարանամուտը (ռուս.՝ Новоселье у Братца Кролика), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ[1], որը նկարահանվել է «Էկրան» ստուդիայում, 1986 թվականին, ռեժիսորներ Մայա Բուզինովայի և Իոսիֆ Դոուկշայի կողմից։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Ջ. Հարիսի «Քեռի Ռիմուսի հեքիաթներ» գրքի, որը հիմնված է ամերիկյան սևամորթների ժողովրդական հեքիաթների վրա։ Տևողությունը 19 րոպե, 23 վայրկյան է։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Հիմնված է | Uncle Remus? |
Ռեժիսոր | Մայա Բուզինովա և Իոսիֆ Դոուկշա |
Սցենարիստ | Konstantin Sergiyenko? |
Հնչյունավորում | Գեորգի Բուրկով, Յուրի Մեդվեդև, Լյուդմիլա Գնիլովա և Ալեքսանդր Լենկով |
Երաժշտություն | Վիկտոր Բաբուշկին |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 1163 վայրկյան |
Թվական | 1986 |
Սյուժե խմբագրել
Եղբայր ճագարը նոր տուն է ստանում և որոշում է ընկերներին հրավիրել նորամուտի երեկույթի։ Ճագարն իր ճանապարհին նա հանդիպում է Եղբայր աղվեսին, որն ուզում էր ճագարից «ապուր պատրաստել»։ Եվ որքան էլ Աղվես եղբայրը փորձում էր նրան թակարդի մեջ գցել, ճագարը, որն առանձնանում էր իր խելքով և սրամտությամբ, հիմարացնում է աղվեսին։ Նրանց մեջ թշնամություն է մնում, բայց նորամուտը պսակվում է հաջողությամբ։
Նկարահանող խումբ խմբագրել
Ռեժիսորներ | Մայա Բուզինովա, Իոսիֆ Դոուկշա |
Սցենարի հեղինակներ | Կոնստանտին Սերգիենկո |
Բեմադրող նկարիչ | Գալինա Բեդա |
Օպերատոր | Իգոր Ռոգաչևսկի |
Կոմպոզիտոր | Վիկտոր Բաբուշկին |
Հնչյունային օպերատոր | Վ. Ազարովսկի |
Անիմատորներ | Ա. Սոլովյովա, Օ. Անաշկինա |
Մոնտաժող | Ս. Սիմուխինա |
Խմբագիր | Ալիսա Ֆեոդորիդի |
Տնօրեն | Է. Բոբրովսկայա |
Դերերը հնչյունաորել են |
|
- Նկարահանվող խումբը ներկայացված է ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Ճագարի բնակարանամուտը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Գրականություն խմբագրել
- Детская литература, 1988
- Энциклопедия отечественной мультипликации (авт. Сергей Капков, «Алгоритм», 2006)
Արտաքին հղումներ խմբագրել
- Ճագարի բնակարանամուտը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Էկրան» ստեղծագործական միավորում