Ղևոնդ Շաքարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ղևոնդ Լևոնի Շաքարյան (նոյեմբերի 20, 1900, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 30, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1949)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։
Ղևոնդ Շաքարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1900 Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 30, 1961 (60 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ և Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Վրաստանի տեխնիկական համալսարան (1924) |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր (1949) և պրոֆեսոր (1949) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն խմբագրել
1919-1920 թվականներին ծառայել է կարմիր բանակում։ 1924 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1925 թվականից աշխատել է ՀԽՍՀ Պետպլանում (եղել է ճյուղային բաժինների պետ, ընտրվել նախագահության անդամ)։ Մասնակցել է ՀԽՍՀ ժողտնտեսության հեռանկարային պլանների մշակմանը, եղել ՀԽՍՀ Գերագույն սովետի բյուջետային հանձնաժողովի խորհրդատու։ 1929 թվականից դասախոսել է Երևանի համալսարանում, 1932 թվականից՝ ֆինանսներ և վարկի ամբիոնի վարիչ։ 1955 թվականից՝ էկոնոմիկայի և իրավունքի (հեռակա), 1957 թվականից՝ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան։
Աշխատությունները վերաբերում են ՀԽՍՀ պետական բյուջեի, ֆինանսական և վարկային համակարգի զարգացման հարցերին։ Պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Երկեր խմբագրել
- Ֆինանսները և սոցիալիստական շինարարությունը ՀԽՍՌ -ում 40 տարում, Երևան, 1960։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 473)։ |