Ղևոնդ Տեր-Գևորգի Մելքումյան (անհայտ - 1914 թ. կամ 1915 թ.), հայ ֆիդայի։ Ծնվել է Բրաջուր գյուղում։ Ավարտել է Գանձակի գիմնազիան։ 1905 թ.-ին անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը։ 1907 թ.-ի օգոստոսին Շակաշենում (Ելենդորֆ) Մովսես Ստեփանյանի հետ սպանել է մեծահարուստ գինեգործ Գուրային։ 1907 թ.-ին ձերբակալվել է և աքսորվել Սիբիր։ Աքսորի վայրից փախել է Իրան, որտեղ մասնակցել է Իրանի սահմանադրական հեղափոխությանը։ 1914 թ.-ին կամ 1915 թ.-ին թունավորվել է սիրած աղջկա կողմից։ Հուղարկավորված է Իրանի Բանդարե Անզալի քաղաքի հայկական եկեղեցու բակում։

Ղևոնդ Մելքումյան
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԲրաջուր, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1914 կամ 1915
Մահվան վայրԲանդարե Անզալի, Գիլան, Իրան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունֆիդայի

1915 թ.-ին Բրաջուր գյուղում Ղևոնդ Մելքումյանի հիշատակին կառուցվել է հուշաղբյուր և տնկվել է չինարի ծառ։

Գրականություն խմբագրել