Ղրղզստանի տնտեսությունը մեծապես կախված է գյուղատնտեսության ոլորտից։ Բամբակը, ծխախոտը, բուրդը, միսը հիմնական գյուղատնտեսական ապրանքներն են, թեև արտահանվում են միայն ծխախոտ և բամբակ՝ ցանկացած քանակությամբ։ Ըստ «Healy Consultants»-ի, Ղրղզստանի տնտեսությունը մեծապես հենվում է արդյունաբերական արտահանման հզորության վրա՝ ոսկու, սնդիկի և ուրանի առատ պաշարներով[1]։ Տնտեսությունը մեծապես կախված է նաև օտարերկրյա աշխատողների գումարային փոխանցումներից։ Անկախությունից հետո Ղրղզստանը առաջադիմական էր շուկայական բարեփոխումներ իրականացնելու հարցում, ինչպիսիք են բարելավված կարգավորող համակարգը և հողային բարեփոխումները։ 1998 թվականին Ղրղզստանը ԱՊՀ երկրներից առաջին էր, որն ընդունվեց Առևտրի համաշխարհային կազմակերպություն։ Ձեռնարկություններում կառավարության բաժնետոմսերի մեծ մասը վաճառվել են։ Ղրղզստանի տնտեսական ցուցանիշները խոչընդոտել են համատարած կոռուպցիան, ցածր օտարերկրյա ներդրումները և ընդհանուր տարածաշրջանային անկայունությունը։ Չնայած այդ խնդիրներին, Ղրղզստանը զբաղեցրել է 70-րդ տեղը (2019 թվականի դրությամբ)՝ բիզնես վարելու դյուրինության ինդեքսով։

Ղրղզստանի տնտեսություն
ազգային տնտեսություն Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաՀամաշխարհային տնտեսություն
 • Ասիայի տնտեսություն Խմբագրել Wikidata
ԵրկիրՂրղզստան Խմբագրել Wikidata
ՎայրՂրղզստան Խմբագրել Wikidata
Անվանական ՀՆԱ10 930 644 920 ԱՄՆ դոլար Խմբագրել Wikidata
Մեկ շնչի հաշվով անվանական ՀՆԱ1606,7 ԱՄՆ դոլար Խմբագրել Wikidata
ՀՆԱ (ԳՀ)35 397 528 300 միջազգային դոլար Խմբագրել Wikidata
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ ԳՀ5287,8 միջազգային դոլար Խմբագրել Wikidata
Իրական ՀՆԱ-ի աճի տեմպ3,8±0,1 տոկոս Խմբագրել Wikidata
Ընդհանուր պահուստներ2 177 013 757 ԱՄՆ դոլար Խմբագրել Wikidata
Գնաճի մակարդակ−0,5±0,1 տոկոս Խմբագրել Wikidata

Ֆինանսներ խմբագրել

2012 թվականի հոկտեմբերին Ղրղզստանի ազգային բանկի միջազգային պահուստները և արտարժութային իրացվելիությունը հասել է 1,96 մլրդ ԱՄՆ դոլարի, որի 8,6%-ը ապահովվել է ոսկով։ 2012 թվականին Ղրղզստանի ակտիվները դիվերսիֆիկացնելու նպատակով արժույթների զամբյուղն ընդլայնվել է չինական յուանի և սինգապուրյան դոլարի միջոցով։ 2012 թվականին ոսկու գնման համար պետք էր ծախսել 1 միլիարդ սոմ։ Ոսկու մասնաբաժինը միջազգային պահուստներում արդեն աճել է մինչև 8,6%։ Ազգային բանկը նախատեսում է ապագայում այն հասցնել 12-15%-ի[2]։

Արդյունաբերություններ խմբագրել

Գյուղատնտեսություն խմբագրել

 
Ոռոգելի դաշտեր Չուի հովտում

Գյուղատնտեսությունը մնում է Ղրղզստանի տնտեսության կենսական մասը և ապաստան աշխատողների համար, որոնց հեռացրել են աշխատանքից արդյունաբերությունների այլ ոլորտներում։ 2000-ական թվականների սկզբին աճեց գոյատևող գյուղատնտեսությունը։ 1990-ական թվականների սկզբի կտրուկ կրճատումներից հետո 2000-ական թվականների սկզբին գյուղատնտեսական արտադրությունը մոտենում էր 1991-ի մակարդակին։ Հացահատիկի արտադրությունը ստորին հովիտներում և անասնագլխաքանակի արածեցումը բարձրադիր արոտավայրերում կազմում են գյուղատնտեսության աշխատուժի ամենամեծ բաժինը։ Ֆերմերները գնում են հացահատիկի արտադրություն և հեռանում բամբակ և ծխախոտ արտադրելուց։ Մյուս կարևոր ապրանքներն են կաթնամթերքը, խոտը, անասնակերը, կարտոֆիլը, բանջարեղենը և շաքարի ճակնդեղը։ Գյուղատնտեսական արտադրանքը ստացվում է մասնավոր տնային տնտեսություններից (ընդհանուրի 55 տոկոսը), մասնավոր տնտեսություններից (40 տոկոս) և պետական տնտեսություններից (5 տոկոս)։ Ոլորտի հետագա ընդլայնումը կախված է բանկային բարեփոխումներից՝ ներդրումների ավելացման նպատակով, և շուկայի բարեփոխումներից՝ ներդրումների բաշխումը պարզեցնելու համար։ Ղրղզստանում վիճահարույց հարց հանդիսացող հողային բարեփոխումները շատ դանդաղ են ընթանում 1998 թվականի սկզբնական օրենսդրության ընդունումից ի վեր[3]։ Ոռոգման ենթակառուցվածքները վատ վիճակում էին։ Գյուղատնտեսությունն ապահովում էր ՀՆԱ-ի մոտ մեկ երրորդը և զբաղվածության ավելի քան մեկ երրորդը[փա՞ստ]։

Ղրղզստանն 2018 թվականին արտադրել է՝

Ի հավելումն գյուղատնտեսական այլ ապրանքների, ինչպես օրիանակ ծիրանի (25 հազար տոննա) ավելի փոքր արտադրությունների[4]։

Անտառային տնտեսություն խմբագրել

Ղրղզստանի միայն 4 տոկոսն է դասակարգված որպես անտառածածկ։ Այդ ամբողջ տարածքը պատկանում է պետությունը, և դասակարգված չէ որպես փայտի մատակարարման համար հասանելի։ Անտառների հիմնական առևտրային արտադրանքը ընկույզն է[3]։

Ձկնորսություն խմբագրել

 
Տեղական արտադրության չորացրած ձուկը կարելի է ձեռք բերել Բալիկչիի ճանապարհին

Ղրղզստանը չունի էական ձկնորսական արդյունաբերություն։ 2002 թվականին ակվակուլտուրայի բաժինը կազմում էր երկրի 142 մետրիկ տոննա ձկան ընդհանուր արտադրանքի 66 տոկոսը, սակայն 2003 թվականին ջրային կուլտուրաների արդյունաբերությունը փլուզվեց՝ արտադրելով երկրի ընդհանուր 26 մետրիկ տոննաից միայն 12-ը[3]։

Հանքարդյունաբերություն և օգտակար հանածոներ խմբագրել

Հետխորհրդային ժամանակաշրջանում հանքարդյունաբերությունը դարձել է ավելի ու ավելի կարևոր տնտեսական գործունեություն։ Կումտորի ոսկու հանքավայրը, որը բացվել է 1997 թվականին, աշխարհի ամենամեծ ոսկու հանքավայրերից մեկն է։ Նախատեսվում են նոր ոսկու հանքեր Ջերոյում և Թալդի-Բուլակում, իսկ 2006 թվականի վերջին հայտարարվեց Տոխտոնիսայում ոսկու խոշոր հանքերի հայտնաբերման մասին։ Ղրղզալթին պետական գործակալությունը պատկանում է բոլոր հանքավայրերին, որոնցից շատերը շահագործվում են որպես արտասահմանյան ընկերությունների հետ համատեղ ձեռնարկություններ։ Խորհրդային ժամանակաշրջանի կարևոր հանքանյութերն ուրանն ու անտիմոնն այլևս չէին արտադրվում զգալի քանակությամբ։ Թեև 1992-ից 2003 թվականներին ածխի արդյունահանումը մոտ 2,4 միլիոն տոննայից նվազել է մինչև 411,000 տոննա, կառավարությունը նախատեսում է մեծացնել Ղրղզստանի մնացած հանքավայրերի շահագործումը (գնահատվում է 2,5 միլիարդ տոննա)՝ արտաքին էներգիայի աղբյուրներից կախվածությունը նվազեցնելու համար։ Այս քաղաքականության առանձնահատուկ թիրախը Կարա-Քեչեի հանքավայրն է հյուսիսային Ղրղզստանում, որի տարեկան արդյունահանման հզորությունը գնահատվում է 500,000-ից մինչև 1 միլիոն տոննա։ Նավթի և բնական գազի փոքր ներքին արդյունահանումը չի բավարարում ազգային կարիքները[3]։

Արդյունաբերություն և արտադրություն խմբագրել

Հետխորհրդային ժամանակաշրջանում Ղրղզստանի արդյունաբերությունը տուժեց արտադրողականության կտրուկ կրճատման պատճառով, քանի որ խախտվեց հումքի և վառելիքի մատակարարումը, իսկ խորհրդային շուկաները անհետացան։ Ոլորտը զգալիորեն չի վերականգնվել այդ կրճատումից. Եթե ոսկու արտադրությունը չհաշվվի, ապա 2005 թվականին արդյունաբերությունը բաժին է ընկել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդամենը 14 տոկոսին։ Ներդրումները և վերակազմավորումը մնացել են ցածր մակարդակներում, իսկ էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը (ավանդաբար ՀՆԱ-ում արդյունաբերության ներդրման կարևոր մասն) վերջին տարիներին լճացել է։ Կառավարության աջակցությունը հեռանում է մեքենայական արդյունաբերություններից, որոնք մեծ ներդրում էին խորհրդային տնտեսության մեջ, դեպի հագուստ և տեքստիլ արտադրություն։ Սննդի վերամշակումը կազմում էր արդյունաբերական արտադրանքի 10-15 տոկոսը մինչև 2004 թվականին այն չբախվեց անկումը։ Վերջին տարիներին ապակու արդյունաբերությունը գերազանցել է հագուստի և տեքստիլի արտադրությանը ստացված ներդրումներով և որպես ՀՆԱ-ի մասնաբաժին։ 2000-ական թվականների սկզբին շինարարության արդյունաբերությունը կայուն աճ է գրանցել խոշոր ենթակառուցվածքային նախագծերի պատճառով, ինչպիսիք են մայրուղիները և ոսկու նոր հանքերը։ Բնակարանաշինությունը, սակայն, հետ է մնացել ցածր ներդրումների պատճառով[3]։

Էներգիա խմբագրել

Արտադրված էլեկտրաէներգիայի ավելի քան իննսուն տոկոսը հիդրոէլեկտրական է, և երկիրը կարող է շատ ավելի շատ մաքուր էներգիա արտադրել և արտահանել իր հարևաններին և տարածաշրջան։ Թեև Ղրղզստանն ունի առատ ջրային ռեսուրսներ, մինչ այժմ նրա ներուժի միայն տասը տոկոսից պակասն է զարգացած։ Այն ունի բրածո վառելիքի սահմանափակ հանքավայրեր, և երկրի բնական գազի ներմուծման մեծ մասը գալիս է Ուզբեկստանից, որի հետ Ղրղզստանն ունեցել է մի շարք անկատար փոխանակման համաձայնագրեր։ Մեկ շնչին բաժին ընկնող էներգիայի սպառումը բարձր է՝ հաշվի առնելով միջին եկամուտը, և կառավարությունը չունի այն նվազեցնելու համապարփակ ծրագիր չունի։ Արտադրված էլեկտրաէներգիայի մինչև 45 տոկոսը, հատկապես ձմռանը, օգտագործվում է ապօրինի կամ արտահոսում է բաշխիչ համակարգից։ Հիդրոէլեկտրակայաններն արտադրում են ներքին սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 92,5 տոկոսը, երկրուկ կա նաև երեք առևտրային ջերմաէլեկտրակայաններ։ Հիդրոէլեկտրակայանի հարուստ մատակարարման պատճառով Ղրղզստանը բրածո վառելիքի դիմաց էլեկտրաէներգիա է ուղարկում Ղազախստան և Ուզբեկստան։ Կամբար-Աթայում Նարին գետի վրա նոր հիդրոէլեկտրակայանը էլեկտրաէներգիա կմատակարարի Չինաստանի և Ռուսաստանի որոշ մասերին, ինչը կբարելավի Ղրղզստանի արտահանման իրավիճակը և ներքին էներգիայի մատակարարումը։ Կայանի շինարարությունը ավարտվել է 2010 թվականի օգոստոսի 30-ին։ Հնացած ենթակառուցվածքը և վատ կառավարումը Ղրղզստանին ձմռանը ավելի մեծ կախվածության մեջ է դնում օտարերկրյա էներգիայից, երբ ջրի մակարդակը ցածր է։ 2000-ական թվականների սկզբին Ղրղզստանը շահագործում էր իր հիդրոէլեկտրակայանի ներուժի մոտ 10 տոկոսը։ 2001 թվականին Ղրղզստանն ուներ մոտ 70000 կիլոմետր էլեկտրահաղորդման գծեր, որոնք սպասարկվում էին մոտ 500 ենթակայաններով։ Ղրղզստանը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության Ասիական էներգետիկ ակումբի անդամ, որը Ռուսաստանը 2006 թվականին առաջարկեց միավորել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նավթ, գազ և էլեկտրաէներգիա արտադրողները, սպառողներն ու տարանցիկ երկրները էներգիայով ինքնաբավ բլոկում։ Մյուս անդամները կլինեն Չինաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը[3]։

Ղրղզստանը ԵՄ «INOGATE» էներգետիկ ծրագրի գործընկեր երկիրն է, որն ունի չորս հիմնական թեմաներ՝ էներգետիկ անվտանգության բարձրացում, անդամ երկրների էներգետիկ շուկաների սերտաճում ԵՄ ներքին էներգետիկ շուկայի սկզբունքների հիման վրա, աջակցություն կայուն էներգետիկ զարգացմանը և ներդրումների ներգրավում էներգետիկ նախագծերի ու տարածաշրջանային շահեր համար[5]։

Հարավկորեական ոճով արտադրված բիտումային ածուխը, որը կոչվում է յոնտան (ֆոնտան), պահանջարկ է ձեռք բերում Ղրղզստանի էներգետիկ արդյունաբերական ասպարեզում[6][7]։

Ծառայություններ խմբագրել

 
Լողավազան Յսիկ-Աթա հանգստավայրում

Ծառայությունների ոլորտում հետխորհրդային զգալի աճը հիմնականում կապված է փոքր մասնավոր ձեռնարկությունների ի հայտ գալու հետ։ Կենտրոնական բանկը Ղրղզստանի Հանրապետության Ազգային բանկն է, որն անվանապես անկախ է, բայց հետևում է կառավարության քաղաքականությանը։ Թեև 1991 թվականից ի վեր բանկային համակարգը մի քանի անգամ բարեփոխվել է, սակայն ներդրումների հարցում այն էական դեր չի խաղում։ Բարձր տոկոսադրույքները խանգարել են փոխառություններ ստանալուն։ Ֆոնդային շուկան բացվել է 1995 թվականին, սակայն դրա հիմնական գործառույթը պետական արժեթղթերի առևտուրն է։ Ակաևյան վարչակարգի տնտեսական բարեփոխումների պատճառով հետխորհրդային ժամանակաշրջանում բացվել են բազմաթիվ փոքր առևտրի և սննդի ձեռնարկություններ։ Չնայած Ղրղզստանի լեռներն ու լճերը գրավիչ զբոսաշրջային վայր են, զբոսաշրջության արդյունաբերությունը շատ դանդաղ է աճել, քանի որ այն քիչ ներդրումներ է ստացել։ 2000-ական թվականների սկզբին տարեկան միջինը մոտ 450000 զբոսաշրջիկ էր այցելում, հիմնականում նախկին Խորհրդային Միության երկրներից[3]։

Արտաքին առևտուր խմբագրել

 
Ղրղզստանի արտահանումը 2006 թվականին
 
Առևտրականների մեքենաները, որոնք կայանված էին բեռնափոխադրումների բեռնարկղերի շարքի միջև, վերածվել են խանութների Դորդոյ Բազարում

Ղրղզստանի հիմնական արտահանումները, որոնք հիմնականում ուղղվում են ԱՊՀ այլ երկրներ, գունավոր մետաղներ և օգտակար հանածոներ են, բրդյա ապրանքներ և գյուղատնտեսական այլ ապրանքներ, էլեկտրական էներգիա և որոշակի ինժեներական ապրանքներ։ Իր հերթին, հանրապետությունը հույսը դնում է նախկին խորհրդային այլ երկրների վրա՝ նավթի և բնական գազի, գունավոր մետաղների, քիմիական նյութերի, մեքենաների մեծ մասի, փայտի և թղթի արտադրանքի, սննդամթերքի և շինանյութերի մեծ մասի համար։ 1999 թվականին Ղրղզստանի արտահանումը ԱՄՆ կազմել է 11,2 միլիոն դոլար, իսկ ներմուծումը ԱՄՆ-ից՝ 54,2 միլիոն դոլար։ 2017 թվականին Ղրղզստանի արտահանումը գնահատվում էր 1,84 միլիարդ դոլար, իսկ ներմուծումը՝ 4,187 միլիարդ դոլար։ Ղրղզստանի հիմնական արտահանումները ներառում էին ոսկի, բամբակ, բուրդ, հագուստ, միս, սնդիկ, ուրան, էլեկտրաէներգիա, մեքենաներ և կոշիկ։ Հիմնական ներմուծումները ներառում են նավթ և գազ, մեքենաներ և սարքավորումներ, քիմիական նյութեր և սննդամթերք[8]։

Հատկապես կարևոր է Չինաստանի արտադրության սպառողական ապրանքների վերաարտահանումը Ղազախստան և Ռուսաստան՝ կենտրոնացած Բիշքեկի Դորդոյ բազարում և Ուզբեկստան՝ Օշի շրջանի Կարա-Սուու բազարում։ Որոշ տնտեսագետների կարծիքով այն երկրի երկու խոշորագույն տնտեսական գործունեություններից մեկն է[9]։

Ղրղզստանի կառավարությունը կրճատել է ծախսերը, դադարեցրել է գների մեծ մասի սուբսիդիաները և ներմուծել ավելացված արժեքի հարկ։ Ընդհանուր առմամբ, կառավարությունը, թվում է, հանձնառու է անցնելու ազատ շուկայական տնտեսական համակարգ՝ կայունացնելով տնտեսությունը և իրականացնելով բարեփոխումներ, որոնք կխրախուսեն երկարաժամկետ աճը։ Այս բարեփոխումները հանգեցրին ԱՀԿ-ին Ղրղզստանի անդամակցությանը 1998 թվականի դեկտեմբերի 20-ին։

Ներդրումներ խմբագրել

 
Անասնաբուծական շուկա Քըզըլ-Ջարում, Ջալալ-Աբադ շրջան

Համաշխարհային բանկի կողմից 2005 թվականին Ղրղզստանում ցուցակված ընկերությունների արժեթղթերի շուկայական կապիտալիզացիան գնահատվել է 42 միլիոն դոլար[10]։

Հարկավորում խմբագրել

Ղրղզստանի Հանրապետությունում հարկային ռեժիմը կառավարվում է Պետական հարկային ծառայության կողմից։ Հավաքագրված հարկերը 2012 թվականին հասել են ՀՆԱ-ի 18,1%-ին[11]։

Մակրոտնտեսական միտում խմբագրել

Սա Արժույթի միջազգային հիմնադրամի և «EconStats»-ի կողմից գնահատված շուկայական գներով Ղրղզստանի համախառն ներքին արդյունքի միտումների գծապատկերն է՝ ղրղզական սոմների միլիոնավոր թվերով[12]։

Տարի Համախառն ներքին արդյունք ԱՄՆ դոլարի բորսա
1995 16,146 10.80 Սոմ
2000 65,358 47.77 Սոմ
2005 100,116 41.01 Սոմ
2010 219,000 47.00 Սոմ
2012 320,000 47.50 Սոմ

Գնողունակության հավասարության համեմատության համար միջազգային դոլարը փոխանակվում է միայն 9,40 Սոմով։

1990-ական թվականներին Ղրղզստանի մեկ շնչին ընկնող ընթացիկ ՀՆԱ-ն կրճատվել է 54%-ով[13]։ 2009 թվականին միջին աշխատավարձը կազմել է 0,85 ԱՄՆ դոլար մեկ աշխատաժամանակի համար, և այս ցուցանիշը ներկայացնում է թերզբաղվածություն՝ համեմատած արդյունավետ շուկայական վարձատրության հետ։ 2012 թվականի առաջին կիսամյակում Ղրղզստանի տնտեսությունը կրճատվել է 5,8%-ով։ Այս անկումը մեծապես պայմանավորված էր Կումտորի հանքավայրում ոսկու արդյունահանման նվազմամբ[14]։

2012 թվականի կեսերին բյուջեի դեֆիցիտը կազմում էր 23 միլիարդ սոմ և կազմում էր ՀՆԱ-ի 7%-ը, մինչդեռ նպատակադրված էր այն կրճատել մինչև 6%[15]։

Հետևյալ աղյուսակում ներկայացված են 1992–2017 թվականների տնտեսական հիմնական ցուցանիշները[16]։

Տարի ՀՆԱ

(միլիարդ ԱՄՆ դոլար PPP-ով)

մեկ շնչի հաշվով ՀՆԱ

(ԱՄՆ դոլար PPP-ով)

ՀՆԱ

(անվանական միլիարդ ԱՄՆ դոլարով)

ՀՆԱ-ի աճ

(իրական)

Գնաճ

(տոկոսներով)

Պետական պարտքը

(ՀՆԱ-ի տոկոսը)

1992 8.07 1,822 0.9 ... ... ...
1995 6.20 1,237 1.5 −5.4 % 42.1 % ...
2000 8.12 1,649 1.4 5.4 % 19.7 % 122 %
2005 10.98 2,115 2.5 2.6 % 4.3 % 86 %
2006 11.67 2,223 2.8 3.1 % 5.6 % 73 %
2007 13.00 2,458 3.8 8.5 % 10.2 % 57 %
2008 14.26 2,666 5.1 7.6 % 24.5 % 48 %
2009 14.78 2,728 4.7 2.9 % 6.8 % 58 %
2010 14.89 2,719 4.8 −0.5 % 8.0 % 60 %
2011 16.10 2,901 6.2 6.0 % 16.6 % 49 %
2012 16.39 2,894 6.6 −0.1 % 2.8 % 49 %
2013 18.47 3,198 7.3 10.9 % 6.6 % 46 %
2014 19.56 3,318 7.5 4.0 % 7.5 % 52 %
2015 20.54 3,411 6.7 3.9 % 6.5 % 65 %
2016 21.60 3,517 6.8 3.8 % 0.4 % 58 %
2017 22.97 3,667 7.7 4.5 % 3.2 % 59 %

Այլ ցուցանիշներ խմբագրել

Ներդրումներ (համախառն ֆիքսված). ՀՆԱ-ի 17% (2004)

Ընտանիքի եկամուտը կամ սպառումը ըստ տոկոսային մասնաբաժնի.

  • ամենացածր 10%՝ 3,9%
  • ամենաբարձր 10%՝ 23,3% (2001)

Ընտանեկան եկամուտների բաշխում - Ջինի ինդեքս. 27.3 (2017)[17]

Գյուղատնտեսություն-արտադրանք, ծխախոտ, բամբակ, կարտոֆիլ, բանջարեղեն, խաղող, մրգեր և հատապտուղներ; ոչխարներ, այծեր, խոշոր եղջերավոր անասուններ, բուրդ, կաթնամթերք[18]

Արդյունաբերական արտադրության աճի տեմպ: 6% (2000)

Էլեկտրականություն

  • արտադրությունը՝ 11720 ԳՎտժ (2002)
  • սպառումը՝ 10,210 ԳՎտժ (2002)
  • արտահանում՝ 1,062 ԳՎտժ (2002)
  • ներմուծում՝ 375 ԳՎտժ (2002)

Էլեկտրաէներգիա - արտադրություն ըստ աղբյուրի.

  • հանածո վառելիք՝ 7.6%
  • հիդրո՝ 92.4%
  • այլ՝ 0% (2001)
  • ատոմային՝ 0%

Վառելիք․

  • արտադրություն՝ օրական 2000 բարել (320 մ³/օր) (2001)
  • սպառում՝ 20000 բարել օրական (3200 մ³/օր) (2001)
  • արտահանում՝ NA
  • ներմուծում՝ NA

Բնական գազ․

  • արտադրություն: 16 միլիոն մ³ (2001 )
  • սպառում՝ 2.016 միլիարդ մ³ (2001)
  • արտահանում՝ 0 մ³ (2001)
  • Ներմուծում: 2 միլիարդ մ³ (2001)

Ընթացիկ հաշվի մնացորդը․ $-87.92 միլիոն(2004)

Արտահանում - ապրանքներ․ բամբակ, բուրդ, միս, ծխախոտ; ոսկի, սնդիկ, ուրան, բնական գազ, հիդրոէներգիա; մեքենաներ, կոշիկներ

Ներմուծում - ապրանքներ: նավթ և գազ, մեքենաներ և սարքավորումներ, քիմիական նյութեր, սննդամթերք

Արտարժույթի և ոսկու պահուստներ: $498.7 միլիոն (2004)

Փոխարժեքները: սոմս - ԱՄՆ դոլլար - 41.731 (2004), 43.6484 (2003), 46.9371 (2002), 48.378 (2001), 47.7038 (2000), 69.85 (2020

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kyrgyzstan Company Registration». Healy Consultants. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. «International Reserves of Kyrgyzstan National Bank Reached $1.96 bln». The Gazette of Central Asia. Satrapia. 2012 թ․ հոկտեմբերի 20.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Kyrgyzstan country profile. Library of Congress Federal Research Division (January 2007). This article incorporates text from this source, which is in the public domain.
  4. Kyrgyzstan production in 2018, by FAO
  5. «INOGATE website». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 19-ին.
  6. Byeon (변), I-cheol (이철) (2011 թ․ օգոստոսի 5). '한국 연탄'으로 '한류' 지핀다. Nocut News (կորեերեն). Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  7. В зданиях бюджетных учреждений Ленинского района будут установлены современные отопительные котлы. Zamandash Press (ռուսերեն). 2010 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «Central Asia:: Kyrgyzstan». CIA: World Fact Book. 2020 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  9. Sebastien Peyrouse, Economic Aspects of China-Central Asia Rapprochment Արխիվացված Փետրվար 7, 2009 Wayback Machine. Central Asia - Caucasus Institute, Silk Road Studies Program. 2007. p.18.
  10. Data – Finance Արխիվացված Ապրիլ 5, 2010 Wayback Machine
  11. Barreto, Ruben; Sinha, Rajib (2014 թ․ դեկտեմբերի 22). «Implementing a Tax Administration System in the Kyrgyz Republic» (անգլերեն). Rochester, NY. SSRN 2574031. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. «Edit/Review Countries». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 9-ին.
  13. «GDP: GDP per capita, current US dollars». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 3-ին.
  14. «Kyrgyz Economy Shrank by 5.8% in the First Half of 2012». The Gazette of Central Asia. Satrapia. 2012 թ․ հուլիսի 24. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9-ին.
  15. «400 Projects to Be Postponed in Kyrgyzstan Due to Lack of Financing». The Gazette of Central Asia. Satrapia. 2012 թ․ հոկտեմբերի 4.
  16. «Report for Selected Countries and Subjects» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  17. World Bank (1988 թ․ հունվարի 1). «GINI Index for the Kyrgyz Republic». FRED, Federal Reserve Bank of St. Louis. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  18. Kazakhstan: Kyrgyzstan hopes to expand exports of dairy products to Southern Kazakhstan

Արտաքին հղումներ խմբագրել