Ղուրաբիե, թխվածքաբլիթի տեսակ, ղրիմաթաթարական խոհանոցի ազգային ուտելիք։ Ղրիմում դա անվանում են «Խուրաբիե»՝ «Խուրաբ» բառից, որը նշանակում է քաղցրավենիք։ Այս արևելյան քաղցրավենիքն մեծ ճանաչում է ձեռք բերել։

Ղուրաբիե
թուրքական խոհանոց
ԵնթատեսակՇորթբրեդ, թխվածքաբլիթ և թխվածք
 Kurabiye Վիքիպահեստում

Ստուգաբանություն խմբագրել

Բառարաններն նկարագրում են բառի ծագումնաբանության ամենահնարավոր աղբյուրներն։ Եվ Ֆրանսիայում[1], և Ադրբեջանում[2] «Ղուրաբիե» բառը կարելի է համարել ինչպես արաբական, այնպես էլ թուրքական աշխարհի բառ։ Բառը եկել է արաբերեն ġuraybat = քաղցրավենիք՝ պատրաստված ալյուրից, շաքարավազից և կարագից՝ թխված վառարանում։ Բառի աղբյուրներն ածական խոսքի մասով՝ ġarīb — տարօրինակ, ուրիշ, էկզոտիկ։ Թուրքերենում բառը հայտնվել է միայն 16-րդ դարում, երբ «ğurabiye» նշանակում էր փոքրիկ իր և ղուրաբիե թխվածքաբլիթ։ Թխվածքաբլիթը ընկալվում էր ինչպես ոչ սովորական, նոր և օտարերկրյա։ Արաբական gh-r-b կամ ղ-ր-բ արմատը օգտագործվում էր օտարերկրյա բառերի համար։ Հետաքրքիր է, որ ռուսերենում բառը միջին սեռի է, այն ժամանակ, որ արաբերեն բառը իգական սեռի է[3]։

Լեգենդ խմբագրել

Պարսկական սուլթանի հնարամիտ ծառան մտածել է քաղցրավենիքն պատահական։ Մի անգամ չարակամ անձինք գողացան սուլթանի տնից մթերքը, որով պատրաստվում էին ավանդական արևելյան քաղցրավենիքներն։ Այդժամ նա ուղղակի օգտագործեց ալյուր, ձվեր, շաքարավազ և մի փոքր կարագ։ Նա արտաքինից զարդարեց զաֆրանով, իսկ ներսում շաքարավազի փոշով։ Այսպես է պատրաստված եղել առաջին ղուրաբիեն, պարզ, բայց միևնույն ժամանակ շատ սիրելի արևելյան քաղցրավենիք։ Ղուրաբիեն միշտ պատրաստվում էր բարկահամ, ինչպես զաֆրանը, դարչինը, մեխակը և անգամ վանիլինը։ Ոչ մեկ չի կարող հստակ ասել թե ինչ տեսքի է եղել առաջին թխվածքաբլիթն։ Մի աղբյուր վկայում է դրա երիցուկի տեսքին լինելու մասին[4], իսկ մեկ ուրիշ աղբյուր շաքարի փոշով թխվածքի մասին[5]։

Պատրաստում և ավանդույթներ խմբագրել

Ղրիմ խմբագրել

Ղրիմում «Ղուրաբիեն» կամ «Կուրաբյեն» պատրաստվում է տարբեր ֆորմաներով։ Ղուրաբիեի տոնական տարբերակը հաճախ հանդիպում է Ուրազա-բայրամ տոնին, երբ պարտադիր է լինում հյուրերին հյուրասիրել ընթրիք և քաղցրավենիք։ Ամբողջ օրը տնից պետք է ուտելիքի հոտ գա։ Տանտիկնայք երեխաների հետ իրենց հարազատներին ուղարկում են չեբուրեկիներ և խատլամա։ Ղրիմում Ուրազա-բայրամն ունի ևս մեկ կարևոր առանձնահատկություն՝ հարկավոր է նվերն ոչ միայն մենակ վայելել, այլ նաև հյուրասիրել շանը։

Ղրիմական «Ղուրաբիեն» ունի շատ ձևեր, բայց հիմնականում այն նման է շաքարային թխվածքաբլիթի՝ ներսում պովիդլոյի կամ ջեմի ավելացումով։

Հնում խմբագրել

Ղուրաբիեի հին տեսակը ունի ծաղկի ձև, և ներսում լցվում է ջեմ։ Հանդիպում են նաև ղուրաբիեի այլ տեսակներ՝ գնդի, շեղանկյան տեսքով, մոտավորապես 5սմ չափսով։

Հունաստան խմբագրել

Հույներն, ինչպես նաև Կիպրոսի բնակիչներն, համարուն են այս թխվածքաբլիթն իրենց ավանդական սուրբ ծննդյան անուշեղեն։ Նրանք պատրաստում են գնդի տեսքով, որոնք թաթախում են շաքարի փոշու մեջ։ Գնդերն լցնում են ուտեստի մեջ և սառցե սարերի նման դրվում պատուհանագոգերին։ Ըստ լեգենդի Աֆինան է ստեղծել այդ ուտեստն։ Մի օր նա եկավ երկիր և շատ քաղցած մնաց։ Նա մտավ մի պառավի տան նման տուն։ Տան բնակիչներն բարի, բայց խեղճ մարդիկ էին։ Նրանք ունեին միայն ալյուր և մեղր։ Աֆինան հանկարծակի մտածեց այդ ուտեստ։ Բայց դրանից հետո այն ուտում են հույներն։

Տարատեսակություն խմբագրել

Արևելքի ամեն ազգ ունի թխվածքաբլիթի իր անվանումը. դրան կոչում էին պարսկական, բակինական։ Բացի այդ, գոյություն ունեն թխվածքաբլիթների այլ տեսակներ՝ սուրսական, սմիրնսկական, հյուսիսային և այլն։

Բաղադրատոմս խմբագրել

  • Սերուցքային կարագ՝ 100գ
  • Շաքարի փոշի՝ 40գ
  • Ալյուր՝ 160գ
  • Սպիտակուց՝ 1 հատ
  • Վանիլային շաքարավազ՝ 1 թեյի գդալ

Պատրաստումն տևում է 12 րոպե (220° ջերմաստիճան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Толковый словарь Дмитриева
  2. Кулинарный словарь
  3. Хурабие (курабье) — печенье к кофейной церемонии Крыма
  4. Курабье — ромашковое настроение
  5. История Курабье

Արտաքին հղումներ խմբագրել