Ղոլամհոսեյն Սաեդի
Ղոլամհոսեյն Սաեդի (հունվարի 4, 1936, Թավրիզ, Իրան - նոյեմբերի 23, 1985, Փարիզ[1]), պարսիկ արձակագիր, դրամատուրգ, հոգեբույժ։
Ղոլամհոսեյն Սաեդի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1936 |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Վախճանվել է | նոյեմբերի 23, 1985 (49 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[1] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Մասնագիտություն | գրող, հոգեբույժ, վիպասան, սցենարիստ և դրամատուրգ |
Լեզու | ադրբեջաներեն |
Քաղաքացիություն | Պահլավական Իրան |
Կրթություն | Թավրիզի համալսարան |
Ժանրեր | պատմվածք |
Gholam-Hossein Saedi Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1935 թվականին, Թավրիզում։ Բժշկություն է սովորել և որպես հոգեբույժ աշխատել Իրանի տարբեր վայրերում։ Սաեդին 1980 թվականին տեղափոխվել է արտասահման, հաստատվել Ֆրանսիայում, հոգեկան ծանր մղձավանջից հետո 1986 թվականին մահացել է սաստիկ անհուսության մեջ և թաղվել Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Ստեղծագործությունը խմբագրել
Սկզբնական շրջանում հանդես է եկել Գոհար Մորադ ծածկանվամբ, տպագրվել «Սադաֆ», «Սոխան» ն «Արաշ» պարբերականներում։ Գրել է նաև թատերգություններ։ Իրանի ամենաբեղմնավոր գրողներից է և հայտնի է բազմաթիվ վեպերով, պատմվածքներով ու թատերգություններով։ Նրա վաղ շրջանի բոլոր գործերում առկա է Սադեղ Հեդայաթի անմիջական ազդեցությունը։ Նշանավոր երկերից են՝ «Դանդիլ», «Բայալի սգվորները» (վեպ, 1964, ԹեհրաՆ), «Օրորոցից մինչն գերեզման» (պատմվածքների ժողովածու, 1966, Թեհրան), «Փանթոմիմ» (պատմվածքների ժողովածու, Թեհրան), «Մենք չենք լսում» (երեք տարբեր թատերգություններ), «Փառաշուք երեկույթ» (որի բոլոր պատմվածքներն էլ կերպավորում են հանգստի կոչված փոքրիկ պաշտոնյաներին), «Աշխարհի ամենալավ հայրիկը», «Վառզիլի գավազանակիրները», «Անորոտ կայծակը կամ թնդանոթը» և այլն[2]։
Ստեղծագործությունները հայերեն խմբագրել
- Փառաշուք երեկույթ։ Մետաքսի ճամփան, Ե., Ապոլլոն, 1996, էջ 110-120։ Բնագրից թարգմանեց Խաչիկ Խաչերը։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղոլամհոսեյն Սաեդի» հոդվածին։ |