Ղարատիկին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Երզնկա քաղաքի մոտ։

Գյուղ
Ղարատիկին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԵրզնկայի գավառ
Այլ անվանումներԳարատիկին, Կարադիգին, Կարադիքին, Ղարադեգին, Ղարադիգին, Ղարատեկին
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Ղարատիկին (Աշխարհ)##
Ղարատիկին (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակչության մեծ մասը զոհվել է թուրքերի ձեռքով։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 15 տուն հայ, 13 տուն քուրդ բնակիչ։ 1914 թվականին ուներ 70 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն էին։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ղարատիկինն ուներ Ս. Հրեշտակապետ անունով եկեղեցի, որը կառուցված էր 1255 թվականին։

Կրթություն խմբագրել

Ս. Հրեշտակապետ անունով եկեղեցուն կից գործում էր վարժարան, որը գործում էր մինչև 1915 թվականն և ուներ 14 աշակերտ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 542

Աղբյուրներ խմբագրել