Ղազիմահմեդ Աղասիև
քաղաքական գործիչ
Ղազիմահմեդ Աղասի օղլի Աղասիև (1882-1918), ադրբեջանցի բոլշևիկյան գործիչ, Բաքվի նավթարդյունաբերական բանվորների միության ղեկավարներից։ ՌԿ(բ)Կ անդամ 1904 թվականից։
Ղազիմահմեդ Աղասիև | |
---|---|
Ծնվել է | 1882 |
Ծննդավայր | Ախտի (գյուղ, Աղտինսկի շրջան), Աղտինսկի շրջան |
Մահացել է | սեպտեմբերի 19, 1918[1] |
Մահվան վայր | Կասումկենտ (գյուղ, Սուլեյման-Ստալսկի շրջան), Kyurinsky Okrug, Դաղստանի մարզ, ՌԽՖՍՀ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
Gasi Mohammed Aghasiyev Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
1906 թվականին մասնակցել է «Ֆարուք» խմբակի ստեղծմանը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո պրոպագանդիստական աշխատանքներ է կատարել ադրբեջանցի և դաղստանցի բանվորների շրջանում՝ համախմբելով նրանց բոլշևիկների շուրջը։
1918 թվականի մարտին ակտիվորեն մասնակցել է Բաքվում հակաբոլշևիկյան շարժման դեմ հարձակմանը։ Բաքվի ժողկոմսովետի կողմից նշանակվել է Դերբենդ քաղաքի և Հարավային Դաղստանի արտակարգ կոմիսար։ Սպանվել է հոկտեմբերին՝ մուսավաթականների կողմից։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Агасиев Кази Магомед // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 1. — С. 175.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 247)։ |