Ղազար (Կարաքիլիսայի գավառ)

Ղազար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կարաքիլիսայի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանիի վերին հոսանքի աջ ափին, Կարաքիլիսա քաղաքից 14 կմ հարավ-արևելք, ճանապարհի վրա։

Գյուղ
Ղազար
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿարաքիլիսայի գավառակ
Այլ անվանումներԽազար, Կազար, Կազաքյոյ, Կազի, Կազիքյոյ, Ղազարա, Ղազարագյուղ, Ղազարիգյուղ, Ղազի, Ղազիքյոյ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունղազարցի
Ժամային գոտիUTC+3
Ղազար (Կարաքիլիսայի գավառ) (Աշխարհ)##
Ղազար (Կարաքիլիսայի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Մինչև 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմն այստեղ ապրում էին հայեր, որոնց մեծ մասն արտագաղթել է Կովկաս։

Բնակչություն խմբագրել

1877-1878 թվականներին ուներ 9 տուն` 48 հայ բնակչով, իսկ XX դարի սկզբին 30 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 498

Աղբյուրներ խմբագրել