Դավիթ Ղազարյան (փոխգնդապետ)
Դավիթ Վանիկի Ղազարյան (մայիսի 5, 1989, Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2020), ռազմական գործիչ, փոխգնդապետ[2], Արցախի հերոս (հետմահու)։
Դավիթ Ղազարյան | |
---|---|
մայիսի 5, 1989 - 2020 | |
Ծննդավայր | Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կոչում | փոխգնդապետ և գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016) և 44-օրյա պատերազմ |
Կրթություն | Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԴավիթ Ղազարյանը ծնվել է 1989 թվականի[3] մայիսի 5-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Ավարտել է Վեդիի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որից հետո՝ 2006 թվականին ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն էլ ավարտել է 2010 թվականին լեյտենանտի կոչումով և ծառայության անցել Արցախում[4]։ 2016 թվականին մասնակցել է Քառօրյա պատերազմին։
Զոհվել է 44-օրյա պատերազմի մարտական գործողությունների ժամանակ։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ բացառիկ ռազմական վաստակի համար հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշանով և արժանանացել «Արցախի հերոս» բարձրագույն կոչման[5][6][7]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացել է Հռիփսիմե Մայիլյանի հետ, 2014 թվականի նոյեմբերի 22֊ին, երկու երեխաների հայր էր։
Պարգևներ
խմբագրել- «ՀՀ ԶՈւ 20 տարի» մեդալ
- «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալ
- «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալ
- «Վազգեն Սարգսյան» մեդալ
- «Մարտական ծառայություն» մեդալ
- «Երկրապահ Կամավորական միություն» մեդալ
- Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ընկերոջը հրել է, որպեսզի բան չլինի ու զոհվել է․ ով է Արցախի հերոս Դավիթ Ղազարյանը (ֆոտո)
- ↑ LLC, Academy Of Development. «Արցախը նոր հերոսներ ունի (տեսանյութ) | ԼՂՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայք». nkrmil.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Արցախի ՊՆ-ն հրապարակեց զոհված ևս 55 զինծառայողի անուն». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Ընկերոջը հրել է, որպեսզի բան չլինի ու զոհվել է․ ով է Արցախի հերոս Դավիթ Ղազարյանը (ֆոտո)». news.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Technologies, Peyotto. «Արցախի հերոս Դավիթ Ղազարյանը «ոչ մի քայլ հետ» սկզբունքով վարել է մարտը». iravaban.net. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Դավիթ Ղազարյանը հետմահու արժանացավ «Արցախի հերոս» կոչման». Analitik.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Արցախյան մարտերում հերոսացած զինծառայողները». armeniasputnik.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 12-ին.