Ղազանչի (կաթսա պատրաստող), գյուղ Արցախի Հանրապետության Խաչեն և Ջրաբերդ գավառների սահմանագլխին՝ Խաչենագետի ձախ ափին, Վանքասարի հյուսիսային ստորոտում[1]։ Գտնվում էր շրջկենտրոնից 31 կմ հարավ։

Գյուղ
Ղազանչի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտ
Այլ անվանումներԿազանչի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ղազանչի (գյուղ, Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ղազանչի (գյուղ, Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Նախկինում մտել է Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի գավառի մեջ։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղն արևելքից սահմանակից է Վերին Ղարաբաղի (Արցախի) տափաստանի հետ, իսկ մյուս կողմերից շրջափակված է լեռներով։ Ղազանչիի մոտակայքում է գտնվում Ճանկաթաղ (Ջանյաթաղ) գյուղը, որի շրջակայքում կան մի շարք հնավայրեր և ավերված դամբարաններ։ Շրջապատված է անտառներով։

Բնակչություն խմբագրել

Հայաբնակ է։ 1909 թվականին ուներ 60 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկների մշակություն, այգեգործությունն ու անասնապահությունն էր։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Գյուղի առավել հայտնի տեսարժան վայրերից են Կյուլ Մելիք (Գայլ Մելիք), Սուրբ Գևորգ եռանավ բազիլիկ եկեղեցին (12-րդ դար) և Կարամիր եղցու հին գյուղատեղիները, պաշտամունքային կիսավեր կառուցվածքների փլատակները (9-16-րդ դարեր) և հանգստարանները։ Հայտնի են նաև Կարմիր եղցի, Սուրբ Գևորգ և Մեղրակեր սրբավայրերը, ինչպես նաև բազմաթիվ մահարձանները և խաչքարերը[1]։ Գյուղի շրջակայքում Տիգրանակերտ քաղաքի ավերակներն են և Նատարին բերդի մնացորդները։

Հասարարակական կառույցներ խմբագրել

1990 թվականի դրությամբ գյուղն ուներ ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Մկրտչյան, Շ․ Մ․ (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: «Հայաստան». էջեր 33–34. ISBN 4902020000. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3 էջ 497