Ղազախական նրբագեղմ, մսաբրդատու ոչխարների ցեղ։

Ստացվել է 1931 - 1946 թվականներին, Ղազախական անասնաբուծական ԴՏԻ-ի փորձարարական կայանում, տեղական դմակավոր մաքիների և պրեկոս ցեղի խոյերի տրամախաչումից։ Առաջին և երկրորդ սերնդի նուրբ ու կիսանուրբ բրդով ոչխարները բուծել են «ինքն իր մեջ» եղանակով։

Արտաքին տեսք խմբագրել

Ոչխարները խոշոր են, ունեն ամուր կոնստիտուցիա։ Մաքիներն անեղջյուր են, խոյերը՝ եղջյուրներով կամ անեղջյուր։ Խոյերի կենդանի զանգվածը՝ 90 - 100, մաքիներինը 60 - 65 կգ է։ Բրդատվությունը՝ համապատասխանաբար 7 - 9 և 4, 0 - 4, 5 կգ։

Մաքուր բրդի ելքը 50 - 52% է, երկարությունը՝ 7 - 8 սմ, հաստությունը՝ 60 և 64 որակի։ 100 մաքու պտղատվությունը 130 - 140 գառ է։ Միսը լավ որակի է։ Սպանդային ելքը՝ 53 - 57%։ Տարածված է Ղազախստան հարավարևելյան շրջաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։