Ձվահարում, մարդկանց կամ գույքի վրա ձվեր նետելու գործողությունը։ Նետելու ժամանակ ձվերը սովորաբար լինում են հում, բայց կարող են լինել նաև լավ եփված կամ փտած։

2009 թվականին Չեխիայում Եվրոպական խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի ժամանակ չեխ քաղաքական գործիչներ Իրժի Պարոուբեկի (ձախից) և Կարել Բժեզինայի վրա ձվեր նետելուց հետո։

Քաղաքական գործիչների ձվահարումը բողոքի հայտնի ձև է, իսկ մեքենաների կամ տների հիմնավոր կամ անհիմն ձվահարումը կարող է դիտարկվել որպես վանդալիզմի ձև, բայց որոշ դեպքերում ձվահարումն իրականացվում է  է բարի կամ տոնական նպատակով։

Վնաս և վնասվածք խմբագրել

Ձվերը կարող են հեշտությամբ վնասել գույքը, եթե նետվեն դրա վրա։ Այդ պարագայում ձվահարումը համարվում է վանդալիզմ։ Մեքենաներին հարվածելու պարագայում դրանք կարող են հետքեր կամ փոսեր առաջացնել թափքի վրա կամ էլ քերծել ներկն այն հատվածներում, որտեղ կոտրվում է ներկի կեղևը։ Ձվի սպիտակուցը կարող է վնասել մեքենաների և շինարարական ներկերի որոշ տեսակներ։ Չորացրած ձուն դժվար է հեռացնել մակերևույթից, իսկ քերիչով, շուշաթղթով կամ դյուրավառ մաքրող լուծույթներով հեռացնելու փորձերը կարող են վնասել որոշ մակերեսներ։

Ձվահրումից տուժածները կարող են ֆինանսական փոխհատուցման իրավունք ստանալ վերանորոգման և մաքրման ծախսերի ու վնասված գույքի վերականգնման կամ փոխարինման համար։ Ձվահարման հետ կապված հիմնական մեղադրանքներն են գույքի վնասումը, վանդալիզմը և անհարմարության պատճառումը[1]։ Առավել լուրջ դեպքերում, երբ ձվահարման հետևանքով կան վնասվածքներ, հարձակում գործած անձինք կարող են մեղադրվել հարձակման մեջ և տուգանվել[2]։

Մարդու դեմքին ձվով հարվածումը կարող է առաջացնել լուրջ վնասվածքներ[3], անգամ աչքի վնասվածք[4][5]։ Այն կարող է որակվել նաև որպես հարձակում և ծեծի դրսևորում։ 2008 թվականի մարտին Դուբլինում[6] կուրացավ բուժքույրներից մեկի մի աչքը, երբ վերջինիս ուղղությամբ անցնող մեքենայից ձու նետեցին։ Լոնգ Այլենդում կուրացավ մի տղայի աչքերից մեկն  այն բանից հետո, երբ տեղի ավագ դպրոցի դեռահասները 2005 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Հելոուինի օրը անցնող մեքենայից նրա ուղղությամբ ձվեր նետեցին[7]։

Բողոքի ձև խմբագրել

 
Հոնկոնգում ցուցարարը ձվեր է նետում Սի Ծինփինի լուսանկարի վրա

Մարդկանց կամ շինությունների վրա ձևերի նետումը հաճախ ունենում է բողոքի արտահայտման նպատակ։ Այսինքն, դա բողոքի արտահայտման յուրահատուկ ձև է։  Ձվահարման ենթարկված հայտնի մարդկանց թվում են Դևիդ Քեմերոնը[8], Սթիվեն Բալմերը[9], Միլոշ Զեմանը[10][11], Բրոնիսլավ Կոմորովսկին[12][13], Առնոլդ Շվարցենեգերը[14], Ջոն Փրեսքոթը[15][16][17], Հելմուտ Կոլը, Նիկոլա Սարկոզին, Նիք Գրիֆինը[18], Դևիդ Բլեյնը[19], Ռիչարդ Փրեբլը[20], Էդ Միլիբենդը[21], Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III[22], Նայջել Ֆարաջը[23], Ջոն Ցանգը[24], Լուիս Ֆորտունյոն[25] և Ռաֆայել Կոռեան[26]։

1917 թվականին Ավստրալիայի այն ժամանակվա վարչապետ Բիլլի Հյուզի ձվահարումը հանգեցրեց Համագործակցության ոստիկանության ձևավորմանը[27][28]։

1970 թվականի հունիսի 1-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Ուիլսոնը նախընտրական քարոզարշավի ժամանակ դեմքին ստացավ հում ձվով հարված, որը նետել էր Պահպանողական կուսակցության երիտասարդական թևի՝ Երիտասարդ պահպանողականների անդամներից մեկը[29]։

2004 թվականին Ուկրաինայի նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածու Վիկտոր Յանուկովիչին շտապ տեղափոխեցին հիվանդանոց այն բանից հետո, երբ նրան ձվով հարվածեցին (մինչդեռ պետական ​​պաշտոնյաները պնդում էին, որ նրան հարվածել են աղյուսով)։ Այս դեպքը հետագայում ծաղրի առարկա դարձավ[30]։

Իռլանդական AIB բանկը ձվերով հարձակման ենթարկվեց ի պատասխան 2009 թվականի իռլանդական բանկային ճգնաժամի[31]։ 2010 թվականին Գերագույն ռադայի նախագահին ուկրաինական խորհրդարանի պատգամավորները ձվահարել են ի նշան բնական գազի համաձայնագրի դեմ բողոքի[32][33]։

2019 թվականի մարտին Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու դա Սիլվային տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ ցուցարարները ձվեր և քարեր էին նետել, երբ նա այցելել էր Բրազիլիայի հարավ[29]։ 2017 թվականի հուլիսին Պարանայի նահանգային խորհրդարանիժողովի անդամ և Միշել Տեմերի կառավարության առողջապահության նախարար Ռիկարդո Բարոսի դուստրը՝ Մարիա Վիկտորյա Բարոսը՝ ձվահարվեց իր իսկ հարսանիքի ժամանակ, երբ դուրս էր գալիս եկեղեցուց[34]։ 2019 թվականի մարտին Քրայստչերչի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մեջ մուսուլման ներգաղթյալներին մեղադրելուց հետո ավստրալացի քաղաքական գործիչ Ֆրեյզեր Էննինգը ձվահարվեց մի դեռահասի կողմից, որը ձերբակալվել, բայց ավելի ուշ ազատ էր արձակվել՝ առանց մեղադրանքի առաջադրման[35]։ 2019 թվականի մայիսին Ավստրալիայի դաշնային ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Սքոթ Մորիսոնը Գյուղաբնակ կանանց ասոցիացիայի միջոցառման ժամանակ դարձել էր 24-ամյա մի կնոջ կողմից ձվահարման փորձի թիրախ, որը տեղի էր ունենում Օլբերիի զվարճանքների կենտրոնում։ Մորիսոնի գլխին դիպչելուց հետո ձուն չէր կոտրվել և փոխարենը հետ թռել։ Կինն անմիջապես ձերբակալել էր[36]։ 2010 թվականի հուլիսին Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդը ևս ձվահարման էր ենթարկվել ցուցարարների կողմից[37]։

Ձվահարման մշակույթը հատուկ իրադարձությունների և տոների ժամանակ խմբագրել

Ձվահարման մշակույթը երբեմն կապված է որոշակի իրադարձությունների և տոների հետ։ Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների որոշ հատվածներում հոկտեմբերի 30-ն ընդունված է անվանել «Չարիքի գիշեր», երբ դեռահասները օճառում են մեքենաների ապակիները, ցողում գրաֆիտիների համար նախատեսված ներկեր, հայհոյում, տների վրա ձվեր նետում, ծառերը զարդարում զուգարանի թղթով և փախչում դռան զանգերը հնչեցնելուց հետո։

Բրազիլիայում ընդունված է հոբելյարի վրա, նրա համաձայնությամբ կամ առանց դրա, ձու նետել իր իսկ ծննդյան օրը։ Դա համարվում է ընկերական կատակ[38][39]։ Սովորաբար ձվահարումից հետո մարդու գլխին ալյուր են լցնում իբր թե «գլխին տորթ թխելու» համար։ Թարմ օրինակներից մեկը բրազիլական Գուարանի ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Խոսե Ֆերնանդո Ֆումագալիի օրինակն է, երբ 2017 թվականին իր 40-ամյակի տոնակատարության և ֆուտբոլիստի կարիերայի ավարտի մասին հայտարարության ժամանակ  թիմակիցները ձվեր ու ցորենի ալյուր լցրեցին նրա գլխին[38][39][40]։ Հետաքրքրական է, որ այս ավանդույթը ծագել է 1980-ական թվականներին Մեքսիկայում[38], որտեղ ավանդույթ էր ծննդյան խնջույքի ժամանակ հոբելյարի գլխին հատուկ ձվերի կոտրումը։ Սովորաբար այդ ձվերը լցոնված էին լինում կոնֆետտիներով կամ փոքր խաղալիքներով, ներկվում ներկանյութով կամ յուղամատիտներով և համարվում էին բարեհաջող բախտի նշան[39]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nottingham riots: 11-year-old girl facing criminaldamage charges». Metro UK. 2011 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  2. McNerthney, Casey (2008 թ․ հոկտեմբերի 15). «What happens to people caught egging?». Seattle PI. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  3. Stewart R. M., Durnian J. M., Briggs M. C. "Here's egg in your eye": a prospective study of blunt ocular trauma resulting from thrown eggs. Emergency Medicine Journal. 23(10):756–8, Oct 2006.
  4. «Egg raid victim granted $70,000». One Perth. 2011 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «Nigeria Law, Act-Part V Assaults». Nigeria Law. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  6. Youth blinded nurse in 'egging' attack from car, Conor Gallagher, Irish Independent, 6 November 2009.
  7. Crowely, Kieran (2005 թ․ նոյեմբերի 16). «4 BUSTED IN EGG TOSS – 'PRANK' BLINDED L.I. BOY». New York Post.
  8. «David Cameron is struck by an egg». BBC News. 2010 թ․ ապրիլի 21.
  9. Chen, Jason (2008 թ․ մայիսի 19). «Steve Ballmer Egged in Hungary!». Gizmodo.
  10. «Zemana vypískali na Albertově, ochranka ho bránila před vajíčky». iDNES.cz. 2014 թ․ նոյեմբերի 17.
  11. Crowd hurls eggs, tomatoes at Zeman Արխիվացված 2015-07-21 Wayback Machine
  12. «Prezydent Komorowski zaatakowany jajkiem na Ukrainie». TVN24.pl.
  13. «Polish leader egged during visit to Ukraine massacre site». Reuters. 2013 թ․ հուլիսի 14 – via www.reuters.com.
  14. «Schwarzenegger vows 'people's takeover' of Sacramento». CNN. 2003 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  15. «Egg Head». bofunk.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 30-ին.
  16. «Prescott sees red». BBC News. 2001 թ․ մայիսի 17.
  17. «Prescott 'regrets' blow». BBC News. 2001 թ․ մայիսի 17.
  18. Staff; agencies (2009 թ․ հունիսի 9). «Nick Griffin abandons BNP press conference under hail of eggs». The Guardian – via www.theguardian.com.
  19. «Blaine pelted with eggs». Evening Standard. 2003 թ․ սեպտեմբերի 8.
  20. List, Kevin (2005 թ․ հուլիսի 29). «A Week of It: Prebble's Departure, Crying and Shame». Scoop.
  21. Beattie, Jason (2013 թ․ օգոստոսի 14). «VIDEO: Watch as Ed Miliband is egged during campaign visit to London street market». mirror.
  22. «Man detained after appearing to throw eggs at King Charles and Camilla». The Guardian. 2022 թ․ նոյեմբերի 9.
  23. «Protester hits Nigel Farage with egg». BBC News. 2014 թ․ մայիսի 1.
  24. «Man who threw egg at John Tsang finishes jail term, vows to keep fighting for Hong Kong's poor». South China Morning Post. 2015 թ․ մայիսի 20.
  25. «Vídeo: Lanzan huevo a Luis Fortuño». El Nuevo Dia. 2009 թ․ սեպտեմբերի 29.
  26. Hora, Diario La. «Ráfaga de huevos para Rafael Correa en La Maná - La Hora». La Hora Noticias de Ecuador, sus provincias y el mundo (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  27. «William Hughes: timeline». National Archives of Australia. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
  28. Fitzharding, L. F. (1983). «Hughes, William Morris (Billy) (1862–1952)». Australian Dictionary of Biography. Australian National University. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
  29. 29,0 29,1 «Manifestantes jogam pedras e ovos contra Caravana de Lula no sul do país». ISTOÉ Independente (բրազիլական պորտուգալերեն). 2018 թ․ մարտի 26. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  30. Revolution in Orange, Carnegie Endowment for International Peace, 0-87003-221-6 (page 58 + 59 written by Taras Kuzio)
  31. «AIB bank in Cork egged by man in suit». 2009 թ․ փետրվարի 17 – via www.rte.ie. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  32. Ukrainian parliament ratifies agreement extending Russian Black Sea Fleet's presence in Crimea, Kyiv Post (April 27, 2010)
  33. Oppositional deputies throw eggs in Lytvyn, Kyiv Post (April 27, 2010)
  34. «Brazil protesters pelt politician with eggs at her wedding». BBC News. 2017 թ․ հուլիսի 16.
  35. «Australia 'egg boy' clash: Senator cleared as teenager handed caution». BBC News. 2019 թ․ ապրիլի 9. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
  36. Zhou, Naaman (2019 թ․ մայիսի 7). «Federal election 2019: woman charged after Australia's PM Scott Morrison egged» – via www.theguardian.com.
  37. Styles, Aja (2010 թ․ հուլիսի 9). «Protester hurls egg at Julia Gillard in first WA visit». Sydney Morning Herald. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  38. 38,0 38,1 38,2 «Qual a origem da festa de aniversário?». Mundo Estranho (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  39. 39,0 39,1 39,2 «Por que é costume quebrar ovos na cabeça de aniversariantes?». Superinteressante (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  40. «Aniversariante, Fumagalli leva ovada e praticamente anuncia aposentadoria». Globoesporte (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձվահարում» հոդվածին։