«Ձյուն ամառվա կեսին» (ռուս.՝ «Снег среди лета»), 1967 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գեորգի Օվչարենկոն Կալիխան Իսկակովի սցենարով «Ղազախֆիլմ» կինոստուդիայում։

Ձյուն ամառվա կեսին
Թվական1967
ՌեժիսորԳեորգի Օվչարենկո

Սյուժե խմբագրել

Հայրենի Ալթայի կոլտնտեսություն, որտեղ ապրում են ղազախներն ու ռուս կերժակները, ռազմական փորձարկող օդաչու Բեկ Քարամսակովը արձակուրդ է գալիս իր քրոջ՝ Խատշայի մոտ։ Նրա ժամանումը արժանանում է տեղացի վարորդ Ֆեոդորի դժգոհությանը. նրա խորթ քույրը՝ Անֆիսան և Բեկը սիրահարվում են միմյանց, բայց Ֆեոդորը նույնպես սիրահարված է Անֆիսային... Միևնույն ժամանակ Բեկը ներգրավվում է կոլտնտեսության ացմանը ավանդական ձիաբուծությունից դեպի եղջերուների բուծում, որոնց եղջյուրները պետք է հսկայական եկամուտ բերեն, և շուտով այդ վայրերով պետք է անցկացվի մայրուղի։ Նման վերակազմավորումը լիովին կփոխի բնակիչների գերակշռող մասի կյանքն ու նրանց միջև եղած հարաբերությունները։

Իր առաջին սցենարում («Ձյուն ամառվա կեսին» ֆիլմը) երիտասարդ սցենարիստ Կ. Իսկակովը բարձրացրել է խնդիրներ քաղաքակրթության և բնության միջև հարաբերությունների, դրա նկատմամբ տարբեր մոտեցումների վերաբերյալ:

— «Простор» ամսագիր, 1976

Դերերում խմբագրել

  • Կուատբայ Աբդրեիմով - Բեկ Կարասմակով
  • Տատյանա Բեստաևա - Անֆիսա
  • Ռոման Գրոմադսկի - Ֆեոդոր
  • Նուկետայ Միշբաևա - Խատշա
  • Եվգենի Դիորդիև - Աֆանասի
  • Ե. Կոսիբաև - Նուրլան
  • Բ. Աուելբեկով - Այդար

Ֆիլմի մասին խմբագրել

Կան պնդումներ, որ սա մոռացված ֆիլմ է, քանի որ 2013 թվականին Ռոման Գրոմադսկին ասել է, թե «այս ֆիլմը ոչ ոք երբևէ չի տեսել[1], սակայն դա այդպես չէ. կինոգետ Սերգեյ Կուդրյավցևի տվյալներով՝ ֆիլմը թողարկվել է համամիութենական էկրանին 1971 թվականին և բավականին հաջող է եղել «Ղազախֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերի շարքում. 228 օրինակով տպաքանակի դեպքում այն դիտել է 2,6 միլիոն հանդիսատես[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել