Ձյունահավաք տեխնիկաները տարբեր տրանսպորտային միջոցներ են, որոնք օգտագործվում են փողոցները սառույցներից և ձյունից մաքրելու համար։ Ձյուն մաքրող տեխնիկայի մեխանիզմը հիմնված է ինքնաթափերի վրա, տարբեր հատուկ հարմարեցված մասերով, որոնք նրանց թույլ են տալիս իրականացնել ձյան հեռացումը։ Շատ մասնագետներ օգտագործում են նաև փոքր մեքենաներ՝ ճանապարհները բարվոք դարձնելու, մայթերը մաքրելու, ինչպես նաև հետիոտների և հեծանվորդների համար։ Ճանապարհային վերանորոգման գործակալությունները, հիմնականում բևեռային շրջաններում հաճախ են ունենում մի քանի ձմեռային սպասարկման տրանսպորտային միջոցներ, դրանք օգտագործում են ճանապարհները ձյունից ու սառույցից մաքրելու և ձմռանը անվտանգ երթևեկելու համար։ Օդանավակայաններում նույնպես օգտագործվում են ձյունամաքրիչ սարքավորումներ՝ օդանավակայանի մակերեսները մաքրելու համար։ Առաջին տրանսպորտային միջոցը նախատեսված է եղել ձյուն մաքրելու համար, այն ունի զամբյուղիկ, որը նախատեսված է ձյունը մաքրելու և ճանապարհների մակերևույթը հարթ պահելու համար, չնայած տեղադրված ձյունամաքրիչ զամբյուղիկին և մեխանիկական մանրեցուցիչներին` մեքենան կիրառվել է 1862 թվականից։ 20-րդ դարի սկզբին մեքենաների և ավիացիայի միջոցով տրանսպորտի աճը հանգեցրեց ձնաբքի հեռացման համար խոշոր ավտոմոբիլային տրանսպորտի զարգացմանը և խթանմանը։

Պատմություն խմբագրել

 
Վագոնները ձյուն են մաքրում Նյու-Յորքում, 1908 թվական
 
Ձյան օգտագործումը արագացնելու համար ձյան հալեցումը

Թեև ձյան մաքրման պատմության սկիզբը ձևավորվել է դեռևս միջնադարում, սակայն գործընթացի առաջին փորձերը վերաբերում էին ձիերի և ճանապարհների ձյան հեռացման պարզ ու հեշտ մաքրմանը։ Մինչև ավտոմոբիլային տրանսպորտի առաջացմանը, ձյան հեռացումը դիտվում էր որպես փոքր անհանգստություն, գյուղական տարածքներում կեղտոտ ճանապարհները վտանգավոր էին և անհավասար, իսկ ձյունը և սառույցը դրանց մակերեսը շատ էին հարթում։ Շատ ֆերմերներ պարզապես կարող էին փոխարինել իրենց վագոնները սահնակներով, ինչը թույլ էր տալիս նրանց ծանր իրեր, ինչպես օրինակ՝ փայտանյութ տեղափոխել։ Միացյալ Նահանգներում և Կանադայի հյուսիսային շրջաններում վաղ շրջանի համայնքները նույնիսկ ձյան սայլակներ էին օգտագործում` ձմեռային վաղաժամկետ ձյունը հեռացնելու և ճանապարհների ձյան ծածկույթը հարթելու համար։

 
Ձյունահավաք մեքենա Կ-700

Այնուամենայնիվ, ծանր բեռնված ճանապարհների և քաղաքների չափերի մեծացման հետ կապված ձնաբուքը լուրջ խնդիր էր դառնում, քանի որ արդյունքում ձևավորվող սայթաքող մակերեսը հետիոտների և տրանսպորտային միջոցների համար վտանգ էր ներկայացնում։ Առաջին ձյունահավաք մեքենայի շահագործման արտոնագրերը ներկայացվել են 1840 թվականին, սակայն դրանց իրական օգտագործման մասին գրառումները չէին իրագործվել մինչև 1862 թվականը, մինչ այն ժամանակ, երբ Միլոկի քաղաքում ձիերի սայլակներով ձյունամաքրիչ աշխատանքներ կազմակերպվեցին։ Հետագայում ձիերի միջոցով ձյան մաքրման գործընթացը շատ արագ տարածվում է այլ քաղաքներում, հատկապես այնպիսի տարածաշրջաններում, որտեղ ձյան առկայությունը մեծ էր։

Առաջին շարժիչային ձյունահավաք մեքենաների շահագործման ծրագիրը մշակվել է 1913 թվականին, որը իրագործվել է բեռնատարների և տրակտորների միջոցով։ Այս մեքենաները հնարավորություն են ընձեռել մեքենայացնել ձյան մաքրման գործընթացը, այն նվազեցնում է ձյան հեռացման համար պահանջվող աշխատանքը, ավելացնելով արագությունը և արդյունավետության գործընթացը։ 20-րդ դարի սկզբի ձյան հեռացումը, ավիացիոն արդյունաբերության ընդլայնումը նաև հանդես է գալիս որպես կատալիզատոր տրանսպորտային միջոցների զարգացման համար։ Նույնիսկ փոքր քանակությամբ ձյունը կամ սառույցը կարող էին օդանավը հանգեցնել վթարի, այնպես որ օդանավակայաններում ամրացնում են ձյան դեմ թռչող սարքեր, որոնք թույլ չեն տալիս ձնաբուքի ձևավորմանը, նաև այդպիսի տրանսպորտային միջոցները սկսել են գործել ինքնաթիռների թռիչքուղիներում` վատ եղանակային պայմաններում ձյունը մաքրելու համար։

Ավտոմեքենաների տարածման շնորհիվ պարզվել է, որ միայն ձյունամաքրիչ սարքը բավարար չէ, որպեսզի մաքրվեն ճանապարհների ամբողջ ձյունն ու սառույցը, ինչը հանգեցնում է մեքենաների մեխանիզմների ցրտահարման։ Արդյունքում օգտագործվում է նատրիումի քլորիդ, որն արագացնում է ձյան հալեցումը։ Դեռ վաղ շրջանում ձմռանը սառցակալած ճանապարհների սառույցը մաքրելու համար օգտագործում էին աղեր, որոնք քայքայում էին սառույցը, հետագայում պարզ է դարձել, որ աղը քայքայում էր ոչ միայն սառույցը և ձյունը, այլ նաև` մետաղական կառուցվածքներ ունեցող կամուրջները և հետիոտների կոշիկները։ Այնուամենայնիվ, երբ մեքենաների վթարների թիվն աճել են, բողոքի ցույցեր են բարձրացվել և 1920-ականների վերջերին ԱՄՆ-ում շատ քաղաքներում սկսել են օգտագործել աղ և ավազ՝ ճանապարհները մաքրելու և ճանապարհային անվտանգությունը բարելավելու համար։ Երբ բնապահպանությունը 1960-1970-ական թվականներին սկսել է շրջակա միջավայրի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումը, կրկին սկսվում են քննադատություններ և դա ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա, որը հանգեցնում է այընտրանք չունեցող քիմիկատների և ավելի արդյունավետ համակարգերի տարածմանը։

Կենցաղային ձյունահավք մեքենաներ խմբագրել

Կենցաղում օգտագործվող ձյունահավաք մեքենաներն ունեն շարժիչ և դույլ, որտեղ գտնվում է ձյունը խառնելու մեխանիզմը։

Նման ձյունահավաք գործիքները բաժանվում են հետևյալ կատեգորիաների

Ըստ շարժիչի տեսակի՝

  • էլեկտրական[1]
  • բենզինային
  • դիզելային։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Gray, Donald; Male, David (1981). Handbook of Snow: Principles, Processes, Management and Use. Pergamon. ISBN 0080253741.
  • Pearson, Derek (1990). «Winter Maintenance». Highway Maintenance Handbook. Thomas Telford. ISBN 0727725319.
  • Symons, Leslie; Perry, Allen Howard (1991). Highway Meteorology. Spon Press. ISBN 0419156704.
  • D'Itri, Frank M. (1992). Chemical Deicers and the Environment. CRC Press. ISBN 0873717058.
  • McKelvey, Blake (1995 թ․ դեկտեմբերի 7). Snow in the Cities: A History of America's Urban Response. University of Rochester Press. ISBN 1878822543.
  • Sack, Ronald L.; Izumi, Masanori; Nakamura, Tsutomu (1997). Snow Engineering: Recent Advances. Taylor & Francis. ISBN 9054108657.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Minsk, L. David (1998). Snow and Ice Control Manual for Transportation Facilities. McGraw Hill. ISBN 0070428093.
  • Institution of Civil Engineers (2000). Highway Winter Maintenance: ICE Design and Practice Guide. Thomas Telford. ISBN 0727729578.
  • A Bergström, Kungl (2002 թ․ մայիսի 28). «Winter Maintenance and Cycleways» (PDF). Royal Institute of Technology. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  • Blackburn, Robert R. (2004). Snow and Ice Control: Guidelines for Materials and Methods. Transportation Research Board. ISBN 0309087996.
  • Conger, Steven M. (2005). Winter Highway Operations. Transportation Research Board. ISBN 0309097479.