«Ձմեռային լույս (Nattvardsgästerna), 1963 թվականին ռեժիսոր Ինգմար Բերգմանի նկարահանած շվեդական արտադրության ֆիլմ։ Հանդիսանում է եռապատման մի մասը։ Եռապատումը ընդգրկում է ևս երկու ֆիլմ՝ «Մուգ ապակու միջով» (Såsom i en spegel) և «Լռություն» (Tystnaden)։ Նրանց ռեժիսորը և սցենարիստը ևս Ինգմար Բերգմանն է։ Ֆիլմի սցենարը սկսել է գրել Տուրե քաղաքում հուլիսի սկզբներին և ավարտել բավականին արագ՝ հուլիսի 26-ին։ Նկարահանումն սկսել է 1961 թվականի նոյեմբերին Դալարենում։ Այն ընթանում էր շատ դանդաղ երկու պատճառով. առաջինը՝ նոյեմբեր ամսին օրերը շուտ էին մթնում, իսկ երկրորդը՝ գլխավոր դերասան Գուննար Բյորնստրանդի առողջությունն էր։ Ֆիլմը նկարահանվում էր միայն ամպամած օրերին, որպեսզի պահպանվի մռայլ մթնոլորտը։

Ձմեռային լույս
շվեդ.՝ Nattvardsgästerna
Երկիր{{{2}}} Շվեդիա
Ժանրդրամա
ԹեմաՀավատ[1], Կասկած[1], Աստվածը քրիստոնեությունում[1], շփում[1], communication failure?[1], Էքզիստենցիալ ճգնաժամ[1][2], ինտիմ հարաբերություններ[1], abandonment?[2], Սուգ[2] և միայնություն[3]
Թվական1963
Լեզուշվեդերեն
ՌեժիսորԻնգմար Բերգման
ՊրոդյուսերԱլլան Էքելունդ
Սցենարի հեղինակԻնգմար Բերգման
ԴերակատարներԻնգրիդ Թյուլին, Գուննար Բյորնստրանդ, Գուննել Լինդբլյում, Մաքս ֆոն Սյուդով, Ալան Էդվալ, Ուլոֆ Տունբերգ և Էլսա Էբեսեն[4]
ՕպերատորՍվեն Նյուկվիստ
ՄոնտաժՈւլլա Ռիգե
Պատմվածքի վայրՇվեդիա
ԿինոընկերությունSvensk Filmindustri (SF)
Տևողություն81 րոպե
ՆախորդSåsom i en spegel (Մուգ ապակու միջով)
ՀաջորդTystnaden (Լռություն)

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տևում են մեկ օր։ Այն պատմում է Թոմաս անունով մի քահանայի մասին, որը կնոջ մահվանից հետո կորցրել է Աստծու նկատմամբ իր հավատը։ Նա մնացել է միայնակ, որին փորձում էր օգնել Մարթան։ Վերջինս սիրում էր Թոմասին, սակայն նրա սերը, ցավոք, փոխադարձ չէր։ Թոմասը այնքան չէր հավատում Աստծուն, որ օգնելու փոխարեն դրդում է Յոնաս Պերսոնին ինքնասպանության։ Ֆիլմում առավել ազդեցիկ պահերից է Թոմասի և Ալգոտ Ֆրյովիկի միջև վերջին երկխոսությունը։

Դերասաններ և նկարահանող անձնակազմ խմբագրել

Նկարահանող անձնակազմ խմբագրել
  • ռեժիսոր և սցենարիստ - Ինգմար Բերգման (Ingmar Bergman)
  • պրոդյուսեր - Ալան Էկելունդ (Allan Ekelund)
  • օպերատոր - Սվեն Նյուկվիստ (Sven Nykvist)
  • մոնտաժ - Ուլա Ռիգհե (Ulla Ryghe)
  • զգեստներ - Մագո (Mago)
  • ռեժիսորի օգնական - Լեն Հյորտսբերգ (Lenn Hjortzberg)
  • ձայնային էֆեկտներ - Էվալդ Անդերսոն (Evald Andersson)
  • ձայն - Սթիգ Ֆլոդին, Բրայան Վիկսթրոմ (Stig Flodin, Brian Wikström)
  • տեղանքի ընտրությունը - Լարս-Օվի Կարռլբերգ (Lars-Owe Carlberg)
Դերասանական անձնակազմ խմբագրել
  • Ինգրիդ Թուլին - (Ingrid Thulin - Märta Lundberg, Schoolteacher)
  • Գուննար Բյորնստրանդ - (Gunnar Björnstrand - Tomas Ericsson, Pastor)
  • Գունել Լինդբլում - (Gunnel Lindblom - Karin Persson)
  • Մաքս ֆոն Սյուդով - (Max von Sydow - Jonas Persson)
  • Ալան Էդվալ - (Allan Edwall - Algot Frövik, Sexton)
  • Կոլբյորն Կունդենսեն - (Kolbjörn Knudsen - Knut Aronsson, Warden)
  • Օլոֆ Թյունբեռգ - (Olof Thunberg - Fredrik Blom, Organist)
  • Էլսա Էբեսեն - (Elsa Ebbesen - Magdalena Ledfors, Widow)
  • Լարս-Օլեֆ Անդերսոն - (Lars-Olof Andersson - Young boy (uncredited))
  • Էդի Ակսբեռգ - (Eddie Axberg - Johan Strand, Schoolboy (uncredited))
  • Թոր Բորոնգ - (Tor Borong - Johan Åkerblom, Homesteader (uncredited))
  • Լարս-Ուվե Կոլբեռգ - (Lars-Owe Carlberg - Parish Constable (uncredited))
  • Ինգմարի Յորթ - (Ingmari Hjort - Persson's daughter (uncredited))
  • Ստեֆան Լարսոն - (Stefan Larsson - Persson's son (uncredited))
  • Յուհան Ուլաֆս - (Johan Olafs - Gentleman with Horse (uncredited))
  • Բերտա Սոննել - (Bertha Sånnell - Hanna Appelblad, Baker with Daughter (uncredited))
  • Կրիստար Յոման - (Christer Öhman - Young boy (uncredited))

Փաստեր ֆիլմի մասին խմբագրել

Պրեմիերա խմբագրել

  • Պրեմիերան կայացել է 1963 թվականի փետրվարի 11-ին, Շվեդիայում։

Այլ երկրներում այն կայացել է

Գերմանիայում - 15 փետրվար 1963
Ֆինլանդիայում - 12 ապրիլ 1963
ԱՄՆում - 13 մայիս 1963 Նյու Յորք
Բելգիայում - 5 սեպտեմբեր 1963
Պորտուգալիայում - 13 մարտ 1964
Դանիայում - 4 սեպտեմբեր 1964
Ֆրանսիայում - 30 ապրիլ 1965

Ֆիլմի անունը այլ լեզուներով խմբագրել

Շվեդերեն - Nattvardsgästerna
Հայերեն - Ձմեռային լույս
Ֆրանսերեն - Les communiants
Պորտուգալերեն - Luz de Inverno
Հունգարերեն - Úrvacsora
Հոլանդերեն - De avondmaalsgasten
Լեհերեն - Goscie Wieczerzy Panskiej
Իսպաներեն - Los comulgantes
Իտալերեն - Luci d'inverno
Ֆիններեն - Talven valoa
Ռուսերեն - Причастие
Միջազգային անունը - Winter Light

Տեխնիկական տվյալներ խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է (տեղանքը) Dalarnas län, Sweden

  • Տևողություն 81 րոպե
  • Ձայնը - մոնո
  • Պատկերի կողմերի հարաբերությունը 1.37։ 1
  • Ֆիլմը նկարվել է 35 մմ ժապավենի վրա
  • Տպվել է 35 մմ ժապավենի վրա, երկարությունը 2240 մետր

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Բերգմանը շատ է սիրում խոշոր պլաններ և այս ֆիլմը նույնպես լի է նրանցով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել