Ձենով Օհան, «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսի գլխավոր հերոսներից։ Սանասարի երեք որդիներից մեկը, Մեծ Մհերի եղբայրը, Դավթի հորեղբայրը։ Օժտված էր բացառիկ հզոր ձայնով, որից և՝ նրա անվան մակդիրը։ Էպոսում, հատկապես Դավթի և Փոքր Մհերի ճյուղերում, Ձենով Օհանը հանդես է գալիս իբրև Սասնա դյուցազնական տան նահապետ, որբացած Դավթի և նրա որդի Փոքր Մհերի խնամակալը, օգնականն ու խորհրդատուն։ Որոշ պատումներում Ձենով Օհանին ամբողջապես կամ մասնակիորեն փոխարինում է Քեռի Թորոսը։ Փոխաբերական առումով Ձենով Օհան են կոչում բարձրաձայն խոսողներին։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 695