Ձամպոնե (իտալ.՝ zampone՝ «տոտիկներ»), իտալական Մոդենա քաղաքի ազգային ուտեստ, համեմված խոզի միս։ Ձամպոնեն Իտալական հայտնի կերակրատեսակ է[1]։

Սովորաբար մատուցվում է Ամանորի նախօրեին ոսպի հետ։

Պատմություն խմբագրել

1510 թվականին՝ Միրանդոլա քաղաքի շրջափակման օրերին, սպառվել էր երշիկների արտադրման համար նախատեսված խոզի աղիները, բայց միսն ու ճարպը բավարարում էին։ Այդուհետև բնակիչները որոշեցին երևան հանել խոզի տոտիկները և լցոնեն այն։ Պատերազմից հետո աս կերակրատեսակը չանհետացավ և ավելին՝ ձեռք բերեց ժողովրդականություն։

Պատրաստում խմբագրել

Խոզի թիակների, այտերի միսը աղում են, ավելացնում են համեմունքներ։ Ստացած զանգվածը լցոնում են խոզի հետևի տոտիկներից առանձնացված մաշկի մեջ՝ պահպանելով տոտիկի ձևը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել