Հովհաննես Հովակիմի Լազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Լազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Լազարյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Հովակիմի Լազարյան (փետրվարի 1, 1786[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 6, 1858[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2]), հայ հասարակական և մշակութային գործիչ, ռուսական արքունիքի սենեկապետ, Լազարյանների ազնվական տոհմից։ Օգտագործել է ռուսական արքունիքի հետ ունեցած հարաբերությունները Հայաստանի ազատագրման համար։ Զգալի մասնակցություն է ունեցել ազատագրական ծրագրերի մշակմանը։
Հովհաննես Հովակիմի Լազարյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1786[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | փետրվարի 6, 1858[1][2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Գերեզման | Սանկտ Պետերբուրգի Սուրբ Հարություն հայկական եկեղեցի[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հասարակական գործիչ և մշակութային գործիչ |
Ծնողներ | հայր՝ Հովակիմ Լազարյան, մայր՝ Աննա Լազարևա |
Պարգևներ և մրցանակներ | [1] և |
Ivan Ekimovich Lazarev Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀովհաննես Լազարյանը ծնվել է Մոսկվայում։ Սովորել է Մոսկվայի համալսարանական պանսիոնում, ապա՝ Պետերբուրգի գերմանական ուսումնարանում։ Ծառայել է ռուսական կայսերական գվարդիայում, արտաքին գործերի մինիստրությունում։ 1815 թվականից եղել է Լազարյան ճեմարանի հոգաբարձուն, 1836 թվականից՝ Ռուսաստանի արքունի սենեկապետ, 1837 թվականից՝ պետական խորհրդական։ 1826 թվականից հանդիսացել է Պերմի Լազարյանների գործարանի սեփականատերը։ 1938 թվականին օժանդակել է Խուդաբաշյանի հայ-ռուսերեն բառարանի տպագրությանը, կատարել իրավաբանական փաստաթղթերի թարգմանություններ (հայերենից ռուսերեն)։ 1851 թվականին Լազարյան ճեմարանի նախակրթարանի բացման համար 60000 ռուբլի է նվիրաբերել։
Մահացել է Պետերբուրգում, թաղված է Պետերբուրգի հայկական գերեզմանոցի եկեղեցում[3]։
Պարգևներ
խմբագրել- Ռուսական Մ. Աննայի առաջին աստիճանի 2 շքանշան
- Պարսկական Առյուծ և Արևի շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2. — էջ 394.
- ↑ «Հովհաննես Հովակիմի Լազարյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Հովակիմի Լազարյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Հովակիմի Լազարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 470)։ |