Հայրապետ Հովհաննիսյան
Հայրապետ Հակոբի Հովհաննիսյան (փետրվարի 28, 1878[1], Վերին Հանդամեջ, Օրդուբադի շրջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մարտի 5, 1938[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ աշխարհագետ, մանկավարժ[2]։ Պրոֆեսոր (1935)։ Հիմնադրել ու ղեկավարել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ամբիոնը, նախաձեռնել է Հայկական աշխարհագրական ընկերության ստեղծումը, հեղինակել է աշխարհագրությանն ու երկրաբանությանը նվիրված մենագրություններ, դպրոցական դասագրքեր։ Բնագիտական թեմաներով նրա կարդացած հրապարակային բազմաթիվ դասախոսությունները լույս են տեսել առանձին գրքով՝ «Մարդ և տիեզերք» վերնագրով։
Հայրապետ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1878[1] Վերին Հանդամեջ, Օրդուբադի շրջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 5, 1938[1] (60 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] |
Անդամակցություն | Հայկական աշխարհագրական ընկերություն[1] |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան (1904)[1] |
Գիտական աստիճան | պրոֆեսոր[1] (1935) |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1878 թվականի փետրվարի 28-ին Նախիջևանի Օրդուբադի շրջանի Հանդամեջ գյուղում (այժմ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն)։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի երկրորդ արական գիմնազիայում, որն ավարտել է 1896 թվականին։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժինը։ Վախճանվել է 1938 թվականի մարտի 5-ին Երևանում։
Աշխատանք խմբագրել
1907-1914 թվականներին եղել է բնագիտության և աշխարհագրության ուսուցիչ Թիֆլիսի օրիորդաց գիմնազիաներում, 1914-1917 թվականներին՝ բնագիտության ուսուցիչ Բաքվի գիմնազիաներում։ 1918 թվականին եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության լուսավորության նախարարի օգնական, 1919-1927 թվականներին՝ Երևանի արական գիմնազիայի (Խաչատուր Աբովյանի անվան դպրոց) վերատեսուչ, ապա տնօրեն, 1923-1938 թվականներին՝ աշխարհագրության դասախոս Երևանի պետական համալսարանում, 1929 թվականին ղեկավարել է ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության ամբիոնը, դոցենտ (1929), 1933 թվականին որպես պատգամավոր մասնակցել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) գումարված աշխարհագետների համամիութենական համագումարին և ընտրվել նախագահության անդամ։ 1935-1937 թվականներին եղել է ԵՊՀ աշխարհագրական-երկրաբանական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր (1935)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 280 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
Արտաքին հղումներ խմբագրել
- ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք
- Հայրապետ Հովհաննիսյանի մասին ԵՊՀ կայքում Արխիվացված 2014-02-23 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայրապետ Հովհաննիսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 570)։ |