Հրանտ Գազանճյան
հայ ճարտարապետ
(Վերահղված է Հ. Գազանճյանից)
Հրանտ Գազանճյան, հայ նկարիչ, ճարտարապետ։
Հրանտ Գազանճյան | |
---|---|
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն, նկարչություն |
Գործունեություն | ճարտարապետ, նկարիչ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը, հետևել նկարչության։ 1896 թվականին մեկնել է Փարիզ, աշխատել դաշնամուրի նորոգման մի արհեստանոցում, ապա սովորել է Փարիզի գեղարվեստների վարժարանում, ավարտելուց հետո շրջագայել է Ֆրանսիայում, նկարել ծովը՝ իր տարբեր արտահայտություններով, աստիճանաբար դառնալով ճանաչված ծովանկարիչ Ֆրանսիայում։ 1919 թվականից վերջնականապես հաստատվել է Փարիզում, զբաղվել նկարչությամբ ու ճարտարապետությամբ։ Նրա նախագծով Ֆրանսիայում, Եգիպտոսում և Թուրքիայում կառուցվել են մի շարք շենքեր[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 213-214.