Հ.Գ. Ես սիրում եմ քեզ (անգլ.՝ P.S. I Love You), ամերիկյան դրամա՝ նկարահանված 2007 թ. ռեժիսոր Ռիչարդ Լա Գրավենեզեի կողմից, գլխավոր դերերում հանդես են գալիս Հիլարի Սուենկը և Ջերարդ Բաթլերը։ Սցենարի հեղինակներն են Լա Գրավենեզեն և Սթիվեն Ռոջերսը։

Հ.Գ. Ես սիրում եմ քեզ
անգլ.՝ P.S. I Love You
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, դրամա և վեպի էկրանավորում
ՀիմքՀԳ, Ես սիրում եմ քեզ
Թվականդեկտեմբերի 20, 2007[1] և հունվարի 17, 2008[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ ԼաԳրավենեզե[3][4][5][…]
ՊրոդյուսերՈւենդի Ֆայներման, Ջոնսոն Բրոդերիք և Էնդրյու Կոսով
Սցենարի հեղինակՌիչարդ ԼաԳրավենեզե[6] և Ստիվեն Ռոջերս[7]
ԴերակատարներՀիլարի Սուենկ[8][3][5][…], Ջերարդ Բաթլեր[8][3][5][…], Լիզա Կուդրոու[3][5][9][…], Հարրի Քոնիք կրտսեր[8][9][10][…], Ջինա Գերշոն[9][10][11][…], Ջեֆրի Դին Մորգան[9][10][11][…], Քեթի Բեյթս[9][10][11][…], Ջեյմս Մարսթերս[9][10][11][…], Դին Ուինթերս[9][10][11][…], Նելլի ՄակՔեյ[10][11], Ջեյմս Կրոնին[10][11], Մարկուս Քոլինզ[10][11], Ռիչարդ Սմիթ, Սյուզան Բլեքուել[7], Մայքլ Քանթրիմեն[7], Մայք Դոյլ[7], Բեթ Դեյվիս[7], Ջուդի Գառլենդ[7] և Բրայան ՄակԳրեթ
ՕպերատորԹերրի Սթեյսի
ԵրաժշտությունՋոն Փաուել
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունAlcon Entertainment, Grosvenor Park Productions և 2S Films
Տևողություն125 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սցենարը հիմնված է Սեսիլիա Ահերնի համանուն վեպի վրա, գրված 2004 թ.։ Ֆիլմը նվիրված է պրոդյուսեր Մոլլի Սմիթի քրոջ՝ Ուինդլանդ Սմիթ Ռայսի հիշատակին։

Սյուժե խմբագրել

Հոլլին և Ջերրին ամուսիններ են, ապրում են Մանհեթենի արևելյան հատվածում։ Նրանք խենթի պես սիրում են իրար, բայց ժամանակ առ ժամանակ վիճում են։ Ջերրին հանկարծակի մահանում է ուղեղի ուռուցքից /այն առաջացել էր բնական ճանապարհով/, և միայն այդ ժամանակ է Հոլլին հասկանում, թե որքան մեծ նշանակություն ուներ ամուսինն իր համար և թե որքան անկարևոր էին իրենց վեճերը։ Խորը ընկճախտի մեջ Հոլլին պարփակվում է տանը՝ հեռու իր ընտանիքից ու ընկերներից այնքան ժամանակ, մինչև վերջիններս իր 30-ամյակին որոշում են անակնկալ հյուր գալ։

Նրանք վճռական են տրամադրված Հոլլիին այդ վիճակից հանելու գործում և ուզում են, որ նա որոշի, թե ինչ է անելու ապագայում։ Մինչ նրանք օգնում են Հոլլիին կարգի բերել իրեն ու մինչ մաքրում են տունը, մի տորթ են առաքում Հոլլի տուն ու դրա հետ՝ նամակ Ջերրիից։ Պարզվում է՝ դա առաջինն էր մի քանի խորիմաստ ու բազմաբովանդակ նամակներից, որոնք բոլորն էլ ավարտվում են «Հ.Գ. Ես քեզ սիրում եմ» արտահայտությամբ։ Ջերրին այնպես էր արել, որ դրանք իր մահից հետո հերթով փոխանցվեն Հոլլիին։ Ամիսներն անցնում են, ու յուրաքանչյուր հաղորդագրություն Հոլլիին քաջալերում է ու մղում դեպի նոր արկածների։

Հոլլի մայրը, սակայն, կարծում է, որ Ջերրիի նամակները Հոլլիին շարունակ պահում են անցյալին կապված։ Իրականում, դրանք միայն առաջ են մղում աղջկան։ Ջերրիի հորդորով Հոլլին մեկնում է բովանդակալից մի ճանապարհորդության։ Ջերրին Հոլլիի ու նրա ընկերուհիների՝ Դենիսի և Շերոնի համար ճանապարհորդություն էր կազմակերպել դեպի իր հայրենիք՝ Իռլանդիա։ Այնտեղ եղած ժամանակ ընկերուհիները հանդիպում են Վիլյամին, որը երգիչ էր ու Հոլլիին շատ էր հիշեցնում իր հանգուցյալ ընկերոջը։ Պատահաբար պարզվում է, որ նա Ջերրիի մանկության ընկերն է եղել։ Արձակուրդի ժամանակ Դենիսը հայտարարում է իր նշանադրության մասին, իսկ Շերոնը պարզում է, որ հղի է. այս նորությունները պատճառ են դառնում, որ Հոլլին կրկին հուսալքվի ու ինքնամփոփ դառնա։ Ի վերջո Հոլլին սկսում է հաճախել նորաձևության խմբակ և իր մեջ հայտնաբերում է մեծ ցանկություն կանացի կոշիկներ մոդելավորելու հանդեպ։

Այս նորահայտ վստահությունը նրան հնարավորություն է ընձեռում դուրս գալ իր միայնության կապանքներից ու հաղորդակից դառնալ ընկերուհիների երջանկությանը։ Մի անգամ մոր հետ զբոսնելիս նա իմանում է, որ Ջերրին հենց իր մորն էր խնդրել նամակները ուղարկել Հոլլիին իր մահից հետո։ Նա մոր հետ կրկին մեկնում է Իռլանդիա։ Ֆիլմի ավարտին պարզվում է, որ Հոլլին արդեն բաց է ցանկացած արկածների ու ճանապարհորդությունների համար մինչ իր կյանքի վերջը, և նա վերջապես ազատվում է կրկին սիրահարվելու վախից։

Դերասանական կազմ խմբագրել

Երաժշտություն խմբագրել

  • "Love You 'Till the End" - The Pogues
  • "Same Mistake" - James Blunt
  • "More Time" - Needtobreathe
  • "Carousel" - Laura Izibor
  • "Fortress" - Hope
  • "Last Train Home" - Ryan Star
  • "Rewind" - Paolo Nutini
  • "My Sweet Song" - Toby Lightman
  • "No Other Love" - Chuck Prophet
  • "Everything We Had" - The Academy Is...
  • "In the Beginning" - The Stills
  • "If I Ever Leave This World Alive" - Flogging Molly
  • "P.S. I Love You" - Nellie McKay
  • "Kisses and Cake" - John Powell

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել