Հրոերկրացիներ, Հրո երկրի (Հարավային Ամերիկայում) հիմնական բնակչությունը։ Հրոերկրացիներին են պատկանում երեք հնդկացի ցեղեր (ալկալուֆներ, յագաններ, օնա

Հրոերկրացու (հավանաբար՝ յագանի) ջրանկար, ստեղծված Չարլզ Դարվինի 1832–1834 թթ․ ճամփորդության ընթացքում

Հիմնական զբաղմունքները խմբագրել

Ալկալուֆներն ու յագանները հիմնականում զբաղվում են կակղամորթներ հայթայթելով, ծովային գազանների (ծովառյուծ, փոկ, կետ), ջրասամույրենի, օնա ցեղը՝ աղվեսների, բադերի որսով, ինչպես նաև ծովային արդյունաբերությամբ։

Քանակը խմբագրել

Դեռևս 19-րդ դարի կեսին հաշվվում էին 10 հզ. հրոերկրացիներ, այնուհետև արգենտինական և չիլիական ոչխարաբույծների կողմից նրանց հողերը զավթելու հետևանքով, սկսեցին արագորեն ոչնչանալ։ 20-րդ դարի 50-ից 60-ական թվականներին կային մոտ 150-ից 200 ալկալուֆներ, 40-ից 50 յագաններ և օնա։

Կրոնը խմբագրել

Հրոերկրացիների կրոնում մեծ տեղ ունեն շամանականությունն ու կախարդությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 633